Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Երեկ գրանցվել է 810 դրական դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 6220 թեստավորում, ունեցել ենք 30 մահ: Ցավով պետք է նշեմ, որ գիշերը նաև ունեցել ենք հղի կնոջ մահ՝ կորոնավիրուսով պայմանավորված»,-ասաց նախարարը:
Ավանեսյանի խոսքով, «դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավականին ագրեսիվ ընթացքով: Հղիները առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով: Հիմա վարակված է 100-ից ավելի հղի: «Ժամանակի ընթացքում անընդհատ մոտավորապես պահպանվում է այս ցուցանիշը, որոնց գրեթե կեսն ունեն թոքաբորբ՝ տարբեր ծանրության աստիճանների: Մեր բժիշկների թիմն անում է հնարավորինս՝ նրանց հնարավոր լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու համար»,-ասաց Ավանեսյանը:
Համաճարակային իրավիճակը մնում է լարված: Նախարարի խոսքով՝ նախորդ 2 շաբաթվա ընթացքում դպրոցների արձակուրդները և բուհերի առցանց դասերի ընթացքը որոշակի դրական միտում ունեցել է՝ թվերի գոնե պահպանման իմաստով: Նախարարը նկատել է, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում ավելի խստորեն է պահվում դիմակների կրման ռեժիմը, սակայն, ոչ ակնկալած ձևով: «Հիվանդացության, մահվան դեպքերից խուսափելը հնարավոր է միայն պատվաստումների շնորհիվ»,-ասաց Ավանեսյանը
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27