«2022 թվականին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրականացնի 176 միջոցառումով 21 ծրագիր, ինչի համար կհատկացվի 226.3 մլրդ դրամ, որը 2021թ. 177.6 մլրդ դրամից ավել է 48.6 մլրդ դրամով (27.4 %)»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության 2022 թ. բյուջեն: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նախարարից փորձեց ճշտել, թե Աջակցություն արտասահմանում սովորող ուսանողներին տողով նախորդ տարվա հատկացված 94 մլն դրամը ինչո՞ւ 2022թ. բյուջեում չկա: Տիգրան Խաչատրյանը հորդորեց այդ և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի մեկ այլ հարցն ուղղել ԿԳՄՍ նախարարին: Նախարար Վահրամ Դումանյանը, սկսելով իր ղեկավարած ոլորտների բյուջեի ներկայացումը, ասաց. «Նախարարության ոլորտն այնքան լայն է, որ նույնիսկ անվանումը հաճախ տարբեր կերպ է բարձրաձայնվում»: Նախարարը հայտնեց, որ 175 մլրդ դրամ հատկացվելու է կրթության ոլորտին, որը նախորդ տարվա համեմատ 23.3%-ով է ավել և դրանով նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակից սովորողների, ինչպես նաև նրանց երեխաների, երկու և ավելի անչափահաս երախա ունեցող ուսանողների ուսման վարձերի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կտրամադրվի: «Հանրակրթության գծով նախատեսված է 112 մլրդ դրամ, կամ 8.8 %-ով ավելի, որի շրջանակներում առաջին անգամ 237 մլն դրամ է հատկացվել սոցիալական տարբեր խմբերի 1.5-5 տարեկան 1670 երեխայի նախադպրոցական կրթության ապահովման համար»,-հայտնեց Դումանյանը և նշեց, որ 3 մլրդ դրամ էլ հատկացվել է մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման համար: Նրա խոսքով՝ 2022 թ. Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադա, որի համար բյուջեից նախատեսվում է հատկացնել 324 մլն դրամ, իսկ «Սթառմուս» փառատոնի համար կհատկացվի 627 մլն դրամ: ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ 2022 թ. բյուջեով 8 մլրդ դրամ է հատկացվել փոքր քանակով երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցմանը:
Ըստ Դումանյանի՝ կրթության որակի ապահովման ծրագրով 72.4 %-ով ավելացվել է ֆինասավորում, որի շրջանակներում 1.5 մլրդ դրամ ներդրվել է ատեստավորման նոր համակարգի ներդրման համար և 2022 թ. կիրականացվի 5100 ուսուցչի կամավոր ատեստավորում՝ 2021 թվականի 1100-ի դիմաց, իսկ 365.4 մլն դրամ էլ նախատեսված է ուսուցիչների վերապատրաստման համար: Նախարարը նաև տեղեկացրեց, որ գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների գծով նախատեսվել է մոտ 22.5 մլրդ դրամ, որը 65.1 %-ով ավել է 2021 թվականի հատկացումից:
Աղբյուր` Panorama.am
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27