Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից պատասխան է ուղարկվել «Հայաստան» խմբակցությանը՝ նրանց հարցապնդման վերաբերյալ, որը պետք է քննարկվի նաեւ խորհրդարանում: Հարցապնդման մեջ ներկայացված է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կողմից ուղարկված վեց հարցի պատասխան: Օրինակ՝ դրանցից մեկով ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է իմանալ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց թիվը: Ըստ այդմ, պատասխանի մեջ նշվում է, որ պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ: Ապա ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է տեղեկատվություն ստանալ արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած եւ վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը:
Նախարարությունը մեջբերել է Քննչական կոմիտեի տրամադրած տվյալը, ըստ որի՝ պատերազմի հետեւանքով Արցախում եւ Հայաստանում զոհված, անհետ կորած եւ գերի ընկած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 3712 զոհված զինծառայող, 76 քաղաքացիական անձ, 222 անհայտ կորած զինծառայող, 21 քաղացիական անձ, գերեվարված 37 զինծառայող եւ 3 քաղաքացիական անձ: Ապա նշվում է, որ մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47