Ազգային ժողովում մեկնարկել է Պաշտապնության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չեն ներկայացել: Նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի օգնականն է տեղեկացրել, որ պատգամավորը հարգելի պատճառով բացակայում է նիստից:
Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվեց ՀՀ քաղաքացու անձնագրի մասին ու նույնականացման քարտերի մասին օրենքներում փոփոխություն ու լրացում կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը:
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանն ասաց, թե առաջարկվում է մինչև 16 տարեկան ու 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների անձնագրերը նրանց տրամադրել մինչև 19 տարին լրանալը՝ գործող 18 տարեկանի փոխարեն, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման ժամանակահատվածից բացի՝ նաև զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով սահմանված բժշկական փորձաքննության ժամկետով:
«Առաջարկվում է նաև Պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին, նաև ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելու հնարավորություն նախատեսել այլ բացառիկ դեպքերում, այն է՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջացառումներին մասնակցելու նպատակով», - ասաց Ֆիդանյանը:
Նա նշեց, որ օրինագծերի ընդունման դեպքում անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը կերաշավորվի այն դեպքում, երբ հիվանդությամբ պայմանավորված շարժվելու, գրելու ունակությունը, հիշողությունը կորցրած կամ բժշկական հաստատությունում անգիտակից վիճակում գտնվող քաղաքացին ի վիճակի չի լինի անձամբ ներկայացնելու դիմում:
Ֆիդանյանի խոսքով՝ առաջակվում է նաև անձնագրում, անձի ցանկությամբ, ծննդավայր պետության փոխարեն նշել մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե ավելի առարկայական ներկայացվի, թե այս նախագծով ինչ խնդիր են լուծում, որ ժողովուրդն էլ իմանա գաղափարի ծնման անհրաժեշտությունը:
Ֆիդանյանն էլ ասաց, թե Երուսաղեմի պատրիարքությունն էր դիմել, որ հնարավորություն ընձեռվի այնտեղ ուսուցանող անձանց առավել երկար ժամկետով անձնագիր տրամադրել:
«Հիմնականում խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ երկրներում, որպեսզի հնարավորություն լինի անձնագրում տվյալ երկրում կացության վիզա ձևակերպել, անհրաժեշտ է առնվազն երկու տարի վավերականության ժամկետով անձնագիր», - ասաց փոխոստիկանապետը:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02