Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարծում է, որ Մինսկն է կազմակերպել լեհական սահմանին միգրանտների գրոհը։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը, Ազգային անվտանգության բյուրոյի խորհրդակցությունից հետո։ Նրա խոսքով՝ սահմանին տեղի ունեցողը «հիբրիդային ակցիա է», որը կատարվում է Մինսկի կողմից «Լեհաստանի եւ ԵՄ-ի դեմ»։ «Միգրանտների այդ խմբերը, որոնք երեկ գալիս էին դեպի լեհական սահման, մի քանի հազար մարդ, դատելով տեսանյութերից, ակնհայտորեն ուղղորդվում էին բելառուսական ծառայությունների կողմից, որոնք վերջին պահին այդ մարդկանց նորմալ ճանապարհից տարան դեպի անտառ, որպեսզի նրանք գրոհեն լեհ-բելառուսական սահմանն այնտեղ, որտեղ սահմանային անցում չկա»,- հավաստիացրել է Դուդան։ Երկուշաբթի օրը մի քանի հազար միգրանտներ մոտեցել էին լեհական սահմանին։ Նրանց մի մասը փորձել է ապամոնտաժել փշալարե պատնեշը, լեհական ուժային կառույցների աշխատակիցները արցունքաբեր գազ են օգտագործել։ 2021թ. սկզբից լեհ-բելառուսական սահմանը փորձել է հատել ավելի քան 30 հազար միգրանտ։ Լեհաստանը արտակարգ դրություն է մտցրել Բելառուսին սահմանակցող շրջաններում՝ այնտեղ կողմնակի մարդկանց մուտքն արգելելով։
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58