Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը սփյուռքահայությանը բաց նամակ է հղել, որով կոչ է արել 2017թ. կայանալիք ընտրությունների ընթացքում հանդես գալ որպես դիտորդ։
«Մարդու և քաղաքացիական իրավունքները, օրենքի գերակայությունը պաշտպանելը արդյունավետ միջոցներ են, որոնց միջոցով Սփյուռքը կարող է ուղղակիորեն և արդյունավետ կերպով մասնակցել սոցիալական և քաղաքական դրական տեղաշարժերին: Պարզ քայլ կլինի Սփյուռքի կողմից, եթե անկախ կամավորներ հավաքվեն Հայաստանում 2017-ի գարնանը և հսկեն բոլոր ընտրատեղամասերը խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա պետք է լինի յուրաքանչյուր հայի և աշխարհասփյուռ կառույցների համար առաջնահերթություն՝ երկրում արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ ապահովելու համար:
Բոլոր կամավորները պետք է լինեն ոչ կուսակցական դիտորդներ, որոնք մասնակցում են իրենց հաշվին և որոնց միակ շահագրգռվածությունը և պատասխանատվությունը ընտրական գործընթացը վերահսկելն է՝ սկսած քվեաթերթիկները տուփի մեջ գցելուց մինչև ընտրաթերթիկների հաշվարկը: Այս ուղղակի և կառուցողական միջամտությունը կարող է կանխել ընտրակեղծարարությունը:
Խորհրդարանական ընտրություններին նախորդող ամիսների ընթացքում, ընտրողներին պետք է տրամադրվի քաղաքացիական-ուսումնական ծրագրեր՝ թափանցիկ ընտրական գործընթացում իրենց մասնակցության կարևորության մասին: Նրանք պետք է հավատան, որ այս քաղաքացիական պարտքը կարող է և պետք է իրականացվի առանց ընտրակաշառքների և իրավախախտումների:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մյուս կողմից իշխանություն ունեցող այն կառույցն է, որը կարող է ապահովել ժողովրդավարական երաշխիքներ՝ որպես բարի կամքի դրսևորում: Սա անելով նրանց կարող են վերականգնել վստահությունն ընտրողների շրջանում, որ նրանց ձայնը չի կեղծվի և նրանց ձայնը կարող է հանգեցնել հիմնարար փոփոխությունների»,- ասված է նամակում։
19:28
18:55
18:19
16:23
16:08
13:33
13:19
13:02
11:46
11:36
11:11
11:11
10:47
10:23
10:09
09:44
09:23
09:02
18:29
17:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03