Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնությամբ ներգաղթյալներին հատուկ բերում է Բելառուս՝ նրանց անօրինական ճանապարհով Լեհաստան և Լիտվա տեղափոխելու համար, գրել է գերմանական Bild թերթը՝ հղում անելով անվտանգության գործակալություններին։
«Վերջին վեց շաբաթվա ընթացքում Բելառուսի տարածքով Գերմանիա է ժամանել ավելի քան վեց հազար փախստական։ Նրանք ինքնաթիռներով տեղափոխվում են երկու ազդեցիկ մարդկանց աջակցությամբ»,- մեջբերում է vz.ru-ն:
Ինչպես գրում է գերմանական թերթը, «Լուկաշենկոն միգրանտներին հատուկ է բերում իր երկիր, որպեսզի հետո նրանց մաքսանենգ ճանապարհով տեղափոխի Լեհաստան և Լիտվա... Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգնում են Լուկաշենկոյին ԵՄ-ի դեմ գրոհի հարցում։ Երկու նախագահներն էլ նյութատեխնիկական աջակցություն են ցուցաբերում, որպեսզի հնարավորինս արագ միգրանտներին հասցնեն Մինսկ, այնուհետև, երբեմն զենքի սպառնալիքով, ստիպեն նրանց հատել ԵՄ սահմանները»:
«Բեռլինի անվտանգության մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ Bild-ի հետ զրույցում միաձայն հաստատել են այս տեղեկությունը։ Ըստ նրանց՝ ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը (51 տոկոսը պատկանում է պետությանը) և թուրքական «Թուրքական ավիաուղիները» (49 տոկոսը պատկանում է պետությանը) որոշիչ դեր են խաղում փախստականներին օդային ճանապարհով Բելառուս տեղափոխելու հարցում»,- գրում է Bild-ը։
Այս տեղեկությունը թերթին հաստատել է ոստիկանության դաշնային միության ղեկավար Հայկո Թեգգացը։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44