Անօրինական միգրանտների երկու մեծ խմբեր անցած օրվա ընթացքում Բելառուսի տարածքից անցել են Լեհաստան: Այս մասին նոյեմբերի 10-ին հաղորդում են լեհական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով՝ երկու խմբեր, որոնցից յուրաքանչյուրում տասնյակ օտարերկրացիներ են, ճեղքել են սահմանային արգելափակոցները Կրինեկի եւ Բելովեժիի մերձակայքերում: Սահմանապահները հաստատել են այդ տեղեկատվությունը եւ հավելել, որ մարդկանց մի մասին հաջողվել է վերադարձնել սահմանային գիծ: Մյուսների որոնումները շարունակվում են: Սահմանային ջոկատի մամուլի քարտուղար մայոր Եկատերինա Զդանովիչը «Բելաստոկ» ռադիոյին պատմել է, որ երկու դեպքում էլ տեղի է ունեցել արգելափակոցների ուժային հաղթահարում: Հաղորդվում է, որ ներկայում իրադրությունը «Կուզնիցա» սահմանային անցակետում հանգիստ է: Բելառուսական կողմում գտնվում է մի քանի հարյուր մարդ: Իրադրությունը երկու երկրների սահմանին բարդացել անցած երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին, երբ բելառուսական կողմից Լեհաստանի հետ սահմանին մոտեցել են Մերձավոր Արեւելքից ժամանած մի քանի հազար միգրանտներ, որոնք ցանկանում են հայտնվել Եվրամիությունում: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը՝ սահմանի վրա ճգնաժամն սկսվելուց ի վեր: Լեհաստանը, Լիտվան եւ Լատվիան վերջին ամիսներին արձանագրում են անօրինական միգրանտների ուժեղացող հոսք, որոնք փորձում են Բելառուսի տարածքից անցնել ԵՄ-ի տարածք: Եվրամիությունում Բելառուսին մեղադրում են այն բանում, որ վերջինս քաոս է ստեղծել Եվրամիության սահմանների մերձակայքում: Լեհաստանը եւ բալթյան երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրում են միգրանտների հոսք կազմակերպելու մեջ եւ դա որակում են «հիբրիդային ագրեսիա»: Նույն դիրքորոշումն ունի նաեւ Եվրահանձնաժողովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44