Մոտ 80 երկրներ առանց համաշխարհային հանրության օգնության չեն կարողանա հասնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նպատակին՝ մինչեւ 2021 թվականի վերջը COVID-19-ի դեմ պատվաստել բնակչության առնվազն 40%-ին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը։ Ելույթ ունենալով ԱՄՆ-ի կողմից կազմակերպված մի շարք պետությունների նախարարների եւ այլ ներկայացուցիչների առցանց հանդիպմանը, որը նվիրված է եղել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է կազմակերպության ավելի վաղ նախանշած նպատակը՝ մինչեւ 2021 թվականի վերջը յուրաքանչյուր երկրում հասնել պատվաստումների 40% մակարդակի, իսկ մինչեւ 2022 թվականի կեսը՝ 70% մակարդակի։ «Մոտ 80 երկրներ, որոնց կեսը Աֆրիկայում են, առանց ձեր օգնության չեն հասնի պատվաստումների 40% մակարդակի»,- ասել է Գեբրեեսուսը՝ հիշեցնելով, որ «այդ նպատակին հասնելու համար «պատվաստանյութի լրացուցիչ 550 միլիոն չափաբաժին է անհրաժեշտ»: Գլխավոր տնօրենը առցանց հանդիպմանը կոչ է արել «անհապաղ ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ»՝ «այս չափաբաժինների» մատակարարման հարցը լուծելու համար, որպեսզի COVAX միջազգային մեխանիզմը, Պատվաստանյութերի գնումների աֆրիկյան աշխատանքային խումբը եւ ցածր եկամուտ ունեցող երկրները կարողանան պլանավորել իրենց հաջորդ քայլերը: ԱՀԿ ղեկավարն ակնկալում է, որ այն պետությունները, որոնք խոստացել են, որպես նվեր, COVID-19-ի դեմ պատվաստանյութեր տրամադրել, իրենց խոստումը «որքան հնարավոր է շուտ» կկատարեն։
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58