Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է Եվրամիությանը պատժամիջոցների ընդլայնման դեպքում դադարեցնել գազի տրանզիտը Եվրոպա, որն անցնում է Յամալ-Եվրոպա գազատարով:
«Մենք տաքացնում ենք Եվրոպան, նրանք դեռ սպառնում են մեզ, որ կփակեն սահմանը: Իսկ եթե մենք փակե՞նք այնտեղ գնացող բնական գազը: Այդ իսկ պատճառով Լեհաստանի ղեկավարությանը, լիտվացիներին և մյուս անգլուխներին խորհուրդ կտայի մտածել խոսելուց առաջ: Սակայն դա նրանց գործն է: Կփակեն, թող փակեն: Սակայն ԱԳՆ-ն պետք է նախազգուշացնի բոլորին Եվրոպայում. եթե նրանք մեր նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանեն, մեզ համար «անմարսելի» և «անթույլատրելի», մենք պետք է կպատասխանենք: Ինչպես պատասխանենք, մենք ձեզ հետ պայմանավորվել ենք կես տարի առաջ»,- «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն երկրի կառավարության հետ խորհրդակցության ժամանակ:
«Իսկ եթե մենք փակե՞նք տրանզիտը Բելառուսի տարածքով: Ուկրաինայի տարածքով չի անցնի. այնտեղ ռուսական սահմանը փակ է, Մերձբալթիկայով ճանապարհ չկա: Եթե մենք փակենք լեհերի համար և օրինակ գերմանցիների համար, ի՞նչ կլինի այդ ժամանակ: Մենք չպետք է կանգ առնենք ոչնչի առաջ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելիս», - հավելել է Լուկաշենկոն:
Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրամիությունը հաջորդ շաբաթ կընդլայնի պատժամիջոցները Բելառուսի դեմ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նույնպես պատժամիջոցներ է պատրաստել Բելառուսի դեմ:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն Բելառուսին մեղադրում է Լեհաստանի հետ սահմանին ստեղծված ճգնաժամը հրահրելու համար, քանի որ Բելառուսի տարածքով հազարավոր ներգաղթյալներ փորձում են անցնել ԵՄ տարածք:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47