«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը շուտով կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան: Արտգործնախարարությունը համապատասխան փաստաթղթերը` ագրեմանը, արդեն ուղարկել է Մոսկվա, թեեւ դրանք դեռ չեն վավերացվել-ստորագրվել ռուսական իշխանությունների կողմից: Վաղարշակ Հարությունյանը, մեր տեղեկություններով, վաղուց է սպասում այս նշանակմանը, սակայն ՌԴ պաշտոնական շրջանակներում որոշակի դիմադրություն կար, շրջանակներ, որոնք սահուն եւ առանց խնդիրների այս տարիներին աշխատել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ: Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ի համար կարեւորագույն երկրում դեսպան է նշանակվում մի շրջանում, երբ նրա վարկանիշը՝ որպես պետական գործչի, զրոյացված է: Հենց Վաղարշակ Հարությունյանին են մեղադրում Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանցիներին հանձնելու մեջ: Իհարկե, հիմնական հանձնողը Փաշինյանն է, բայց համապատասխան փաստաթղթի տակ, որը հանրությունից գաղտնի պահվող փաստաթղթերից մեկն էր, հենց Հարությունյանի ստորագրությունն է: Դեռ ամիսներ առաջ տելեգրամյան ալիքները հրապարակեցին 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թվագրմամբ այդ հուշագիրը, որի տակ ՀՀ, ՌԴ եւ ԱՀ պաշտպանության նախարարների ստորագրությունն էր: Ըստ դրա, Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը 5 տարի ժամկետով Ադրբեջանին է հանձնվում, թեեւ նշված է, որ այն անարգել ու անվճար օգտագործելու է նաեւ հայկական կողմը: Քաղաքագետների եւ զինվորականների մեջ նույնիսկ վեճ ծագեց, թե արդյոք սա նախատեսվա՞ծ էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ըստ փաստաթղթի, հայկական զինուժն այդ դիրքերից պետք է հեռանար սահմանազատման գրծընթացին զուգահեռ, բայց Վաղարշակ Հարությունյանի ստորագրած հուշագիրը, փաստորեն, արագացրեց հայկական զինուժի դուրսբերումը՝ այդ հողերը ճանաչելով ադրբեջանական: Ինչ խոսք, դեսպանի պաշտոնը Հարությունյանի համար արժանի փոխհատուցում է հայրենակիցների եւ հատկապես ընդդիմության կոշտ մեղադրանքների դիմաց: Հիշեցնենք․ գիշերը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր են տեղադրվել, իսկ ցերեկն արդեն հայտնի դարձավ, որ 3 գյուղ՝ Որոտանը, Շուռնուխը եւ Բարձրավանը, շուրջ 700 բնակչով, հայտնվել են շրջափակման մեջ։ Վաղարշակ Հարությունյանի հետ կապվելու եւ նրա մեկնաբանությունները ստանալու մեր բազմաթիվ փորձերը ձախողվեցին: Ինչ-որ պահից նա ոչ միայն ամենավարկաբեկված, նաեւ մամուլի համար ամենաանհասանելի պաշտոնյաների շարքն է անցել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
13:04
17:05
15:06
14:49
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44