Սեպտեմբերի 30-ին մեկնարկում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող 12-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը: ԴիջիԹեքն այս տարի հատկանշական է ոչ միայն մասնակիցների թվով և լայն աշխարհագրությամբ, այլ նաև ռազմավարական խնդիրների առաջնահերթությամբ և իրականացմամբ:
ԴիջիԹեք 2016-ը համախմբել է 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությունների: Այս տարի Հնդկաստանը հանդես է գալիս որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր և ներկայացված է կոնսոլիդացված տաղավարով: Ցուցահանդեսին մասնակցնում են նաև այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ Keysight Technologies, VMware, PicsArt, Ucom, Joomag, VOLO, Festo, Rusbase, Monitis, IUNetworks, ArmSoft, Huawei ընկերությունները, Արմաթ, Թումո կրթական կենտրոնները և այլն:
ԴիջիԹեքի շրջանակում ռուսական GenerationS աքսելերատորի կողմից կանցկացվի մրցույթ տեխնոլոգիական բոլոր ստարտափների համար: Կանցկացվի նաև «Նորարարության և գյուտարարության ֆորում»՝ ԱՐՓԱ-յի կողմից:
Եռօրյա տոներին կլինի նաև «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման ու ռոբոտաշինության ոլորտներում: Տեղի կունենա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն: Ցուցահանդեսի ամբողջական օրակարգին ծանոթանալու համար սեղմել այստեղ:
ԻՏՁՄ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի նպատակն է ստեղծել բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, տնտեսության այլ ճյուղերի և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ընդլայնել միջազգային համագործակցությունը և յուրաքանչյուր տարի ներկայացնել ՏՀՏ դաշտի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերներն ու հեռանկարները:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47