ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ առաքելության հաստատման մեկամյակի կապակցությամբ հանդիսավոր արարողություն և միջոցառումներ են կազմակերպվել՝ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող զինվորական ավանում։ Ավանի տարածքում տեղի է ունեցել նաև ռուս ուղղափառ եկեղեցու բացման արարողությունը։ Ռուսական ուղղափառ եկեղեցու կառուցման գործում իր ներդրումն ունի նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա ևս մասնակցել է տաճարի բացման հանդիսավոր արարողությանը՝ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինի հետ։
«Այսօր բացում ենք այս հիանալի տաճարը, և ես ուզում եմ նախ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Ձեզ՝ Գագիկ Նիկոլայի, քանի որ Դուք այս տաճարի կառուցման անմիջական մասնակիցն եք։ Շնորհակալ եմ նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայաստանում ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներին և ԼՂ բոլոր բնակիչներին»,- տաճարի բացման արարողությանն ասել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Եկեղեցու հարակից պուրակում ծառատունկ է կազմակերպվել։ Գագիկ Ծառուկյանը անվանական եղևնի է տնկել ի նշան երախտիքի՝ եղբայրական ռուս ժողովրդին և ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի։ Ռուսական ռազմական ավանի տարածքում բացվել է նաև խաղաղապահի բրոնզաձույլ հուշարձանը․ խաղաղապահը գրկում պահում է իրեն ծաղկեջունջ նվիրող աղջկան։ Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակից է։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02