ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են առաջիկայում տարածաշրջան այցելելու հարցը։ Այս մասին ասված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղի է ունեցել համանախագահների և երկու արտգործնախարարների համատեղ հանդիպում, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսած քննարկումները հնարավոր դեէսկալացիոն միջոցների և գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում այս ձևաչափով ապագա հանդիպումներն ու համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան։ Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Միջնորդները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը՝ այդ թվում, «կալանավորվածների վերադարձի, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական և մշակութային վայրերի պահպանության հարցերում»։ Նրանք կողմերին կոչ են արել ապահովել անարգել մուտք միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար։ Համանախագահները նաև ընդգծել են հրահրող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը։ Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց շարունակական ջանքերը, որոնք միտված են օգնելու կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող հարցերի համապարփակ լուծումներ։
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44