ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը, որտեղ ներկայացվել են դրամաշնորհային մրցույթում հաղթած 18 ծրագրերը և հայտարարվել հավելյալ աջակցության ծրագիր՝ նախատեսված փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրենՄարտին Լեդոլթերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու պարոն Ջոն Բարքերը, այլ պաշտոնատար անձինք, գյուղատնտեսներ և ֆերմերներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ծրագրի շահառուների հետ, զրուցել նրանց հետ, այնուհետև մասնակցել է միջոցառման շրջանակում կազմակերպված oրգանական արտադրանքի ցուցադրությանը: Նախարարը զրուցել է այս ոլորտում ներգրավված ֆերմերների հետ, ովքեր գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից: Նրանք նշել են, որ այժմ քայլեր են ձեռնարկվում արտադրության ուղղությունների ու ծավալների ընդլայնման ուղղությամբ, նրանից մի մասը ծրագրի շրջանակում կստանա նաև օրգանական սերտիֆիկատ:
Իր ելույթում նախարարն կարևորել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը` որպես զարգացող ճյուղ, որն ունի կարևոր և նշանակալի դեր գյուղատնտեսության զարգացման գործում:
«Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է ընձեռում ավելացնել գյուղացիների եկամտաբերությունը և գտնել նոր շուկաներ: Կարծում ենք, այն շատ շահութաբեր ուղղություն է, և մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ավստրիայի զարգացման գործակալությանը այս ուղղությամբ ցուցաբերվող աջակցության համար», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է նաև տեղի գյուղատնտեսների և սպառողների շրջանում օրգանական գյուղատնտեսության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից: Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը: Այն կնպաստի տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն եվրո:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Փոքր ֆերմերների աջակցության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրում ներգրավված կլինեն փոքր ֆերմերներ, ֆերմերային խմբեր և փոքր վերամշակողներ: Դիմումների վերջնաժամկետն է 2016թ. հոկտեմբերի 31-ը: Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը նպաստում է նաև հայ ֆերմերների ու վերամշակողների, ինչպես նաև հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև կապերի հաստատմանը: Բացի այդ, հայ օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային օրգանական տոնավաճառներին:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47