ARM | RUS |

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը

29.09.16 | 18:28

Սեպտեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2016 թ. հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

Արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա բացման խոսք ասաց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

‹‹Ուսուցչի և իր առաքելության, ծառայության գնահատումը մշտապես եղել և մնալու է Հայ Եկեղեցու և նրա առաջնորդի՝ Ամենայն Հայոց Հայրապետի ուշադրության կենտրոնում: Այս մրցույթը այն բազմաթիվ ծրագրերից, միջոցառումներից մեկն է, որի նպատակն է ազգային դպրոցում ուսուցչին ոգևորել, արժևորել նրա կատարած աշխատանքը, գնահատել որպես այդ տարվա մեջ լավագույնը և խթանել, որպեսզի այս գնահատանքը, հմտությունն ու մարդակերտման կարողությունը տարածվի նաև մյուս մանկավարժների վրա: Ուսուցիչը ոչ միայն գիտելիք պետք է փոխանցի աշակերտին, այլև կյանքուսույց դերակատարություն պետք է ունենա. նա պետք է լինի այն կարևոր օղակը, որ պետք է հստակ զատում դնի ժամանակավորի և հավիտենականի միջև››, - ասաց Վարդան Սրբազանը:

Մրցանակաբաշխությանը ելույթ ունեցավ ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լևոն Մկրտչյանը: Պրն. Լ. Մկրտչյանը չափազանց հուզիչ նկատեց այն հանգամանքը, որ միջոցառումը տեղի է ունենում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի ժամանակաշրջանում: ‹‹Երբ մենք փորձենք գնահատել անկախությունը և հասկանալ արժեքները, որոնք բերեց իր հետ մեր կյանքի այս նոր ձևաչափը, թերևս երկու կարևորագույն փաստ կշեշտադրվի:

Առաջինը՝ մեր անկախության շքերթի ժամանակ հոգևոր գնդի շարահյուսային քայլն է, երբ այն կարողացավ մեր գնդերի հետ միասին հպարտորեն քայլել, և սրանով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին փաստեց, որ ինքը ամբողջական ներկայություն է մեր ոչ միայն հոգևոր կայնքում, այլև հոգևոր-ֆիզիկական անվտանգության համակարգում:

Երկրորդը, որն ավելի հզոր և կարևոր փաստ է, դա մեր կրթական ծրագրերում Հայ Եկեղեցու` արդեն մնայուն և լայնածավալ ներկայությունն է: Եթե մենք խոսում ենք ազգային կրթակարգից, պետք է նշենք, որ հայ տեսակը առանց Հայ Եկեղեցու չկա. այն այս տեսակի անքակտելի մասն է, նրա միսն ու արյունն է և հոգևոր ներկայությունը», - ասաց ԿԳ նախարարը` ընդգծելով, որ դպրոցներում հայագիտական առարկաների ուսուցիչները մեծ առաքելություն են իրականացնում, տալիս են տեսակի շարունակության բանալին:

Մրցանակաբաշության մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը` իր հերթին անդրադառնալով կրթության ոլորտում Հայ Եկեղեցու ստանձնած վիթխարի առաքելությանը, ինչպես նաև աշակերտի վարքագծի կերտման տեսանկյունից ուսուցչի դերակատարությանը, քրիստոնեական դաստիարակության և կրթության ոլորտում արձանագրվող կարևոր ձեռքբերումներին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԿԳ նախարարի կողմից հաղթող ուսուցիչներին հանձնվեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն և դրամական պարգևներ:

Առաջին մրցանակը շնորհվեց «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Անուշ Խաչիկյանին (Երևանի Ա. Երզնկյանի անվան թ. 118 ավագ դպրոց):

Երկրորդ մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Հայկանուշ Գրիգորյանը (Արագածոտն, Ոսկեվազի միջն. դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը (Սյունիք, Սիսիանի ավագ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Թևոսյանը (Արարատ, Վեդու թ.2 հիմնական դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լիանա Մատինյանը (Լոռի, Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թ. 10 ավագ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Տիրուհի Ասատրյանը (Գեղարքունիք, Կարմիրգյուղի թ.2 միջն. դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Արփինե Սարգսյանը (Շիրակ, Վահրամաբերդի միջն. դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մարիա Գրիգորյանը (Լոռի, Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թ. 10 ավագ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Նինել Մկրտչյանը (Վայոց Ձոր, Վայքի քաղաքային վարժարան), դասվար Ռուզաննա Վարդանյանը (Երևանի թ. 116 հիմնական դպրոց):

Երրորդ մրցանակը փոխանցվեց «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Վարդան Աշչյանին (Երևան, Գ. Էմինի անվան թ. 182 ավագ դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Աննա Բաղդասարյանին (Կոտայք, Լեռնանիստի միջնակարգ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Ալվինա Մկրտումյանին (Արմավիր, Թաիրովի միջն. դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Գագիկ Վարդանյանին (Գեղարքունիք, Ներքին Գետաշենի թ. 1 միջն. դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Նարինե Վարդանյանին (Լոռի, Վանաձորի, թ. 28 հիմնական դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նաիրա Զեյնալյանին (Արարատ, Սուրենավանի միջն. դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Անի Վանցյանին (Լոռի, Ստեփանավանի ավագ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Քրիստինե Ավետիսյանին (Կոտայք, Լեռնանիստի միջնակարգ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Անուշ Մանուկյանին (Գեղարքունիք գավառի թ. 3 հիմնական դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Ծատրյանին (Արմավիր, Թաիրովի միջն. դպրոց), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Սվետլանա Սարգսյանին (Սյունիք, Սիսիանի ավագ դպրոց), դասվար Սոնիկ Բադալյանին (Արմավիր, Էօռնեկեան հանրակրթական դպրոց), դասվար Մերի Թոռունյանին (Երևան, Վարդանանք կրթահամալիր):

Շնորհաբաշխությունից հետո խոսքով հանդես եկավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցանակաբաշխության բարերար Սիլվա Տեր-Ստեփանյանը (ԱՄՆ): «Մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղավ և է Հայր Աստծու մեծագույն պարգևը ողջ հայության: Այն շարունակելու է մնալ ոչ միայն մեր հայ հավատքի ուղեցույցը, այլ նաև մեր սուրբ աղբյուրը», - իր խոսքում նշեց օր. Տեր-Ստեփանյանը` մաղթելով, որ մշտապես պանծացվի հայերի հույսի, լույսի և հավատքի սուրբ կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածինը:

Շնորհակալական խոսք ասաց նաև առաջին մրցանակին արժանացած ուսուցչուհի Անուշ Խաչիկյանը:

Ցերեկույթի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկավ նաև «Նոր անուններ» համույթը` ղեկավարությամբ Սիլվա Մեքինյանի:

Մրցանակաբաշխության արարողությունը եզրափակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը, ողջունելով ներկաներին, իր գնահատանքը փոխանցեց լավագույն ուսուցչի պատվին արժանացած ուսուցիչներին` շնորհակալություն հայտնելով իրենց մատուցած բարի և ազնիվ ծառայության համար:

Նորին Սրբությունն ուսուցիչներին համեմատեց ավետարանական բարի սերմնացանի կերպարի հետ, ովքեր հայորդիների հոգիներն ու միտքը հերկում են և սերմանում բարի հունդեր, ապա հոգ տանում ու խնամում, որ այդ հունդերը ծիլ տան և բարի արդյունք բերեն հայ ժողովրդին ու Հայրենիքին:

«Փառք ենք տալիս Աստծուն, որ այդ աշխատանքը իրականացվում է սիրով ու նախանձախնդրությամբ: Դրա վկայությունը տեսանք նաև վերջերս, երբ այցելեցինք Լեռնային Ղարաբաղ, հանդիպեցինք հայոց բանակի քաջարի մարտիկներին: Հպարտություն զգացինք այն ոգու և գիտակցության համար, որով նրանք իրենց ծառայությունն էին բերում մեր Հայրենիքին և ժողովրդին: Մենք այս իմաստով նույնպես մեր գնահատանքը և օրհնությունն ենք բերում ձեզ: Ուսուցիչը մեր մշտական աղոթքներում է, որպեսզի նրա աշխատանքով առատանան շնորհները մեր զավակների կյանքում, այդ շնորհներով վերջիններս էլ իրենց հերթին զարդարեն հայ կյանքը և հայոց անդաստանները», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Այս առիթով ազգային կրթության գործում իր նախանձախնդրության և կարևոր ներդրումի համար Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց տիար Լևոն Մկրտչյանին` շնորհավորելով նրան նաև ԿԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Նորին Սրբությունը բարձր գնահատեց եկեղեցական կրթական կառույցների և ԿԳՆ-ի միջև գործակցությունը, որ պսակվում է գեղեցիկ նախաձեռնություններով:

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց նաև մրցանակաբաշխության երկարամյա հովանավորներին` Սիլվա և Իրմա Տեր-Ստեփանյան քույրերին, ինչպես նաև ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին:

Վերջում «Պահպանիչ» աղոթքով Հայոց Հայրապետն օրհնեց ներկաներին և հայցեց Երնավոր Տիրոջ հովանին և զորակցությունն ազգանպաստ իրենց առաքելության արդյունավոր իրականացման մեջ:


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47