Այս պահին Մեղրի, Քաջարան, Կապան միայն այս ճանապարհով կարող ենք տեղաշարժվել, այլ ճանապարհ չունենք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունքի մարզի Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը`խոսելով Կապան-Ճակատեն ճանապարհին տեղայակված ադրբեջանական մաքսակետի և առաջարկվող այլընտրանքային ճանապարհի մասին:
«Մեր գյուղից Կապան 36 կմ էր, իսկ այլընտրանքայինը, որ Մեղրիով գնանք, 150-160 կմ է։ Անտառամիջյան ճանապարհ կա, որը չի գործում, 90-ական թվականներին գործում էր, բայց դրանից հետո չէր օգտագործվում, պիտի նորոգեն»,-ասաց նա։
Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ պայմանավորվածություններ կան, որ հացը ժամը 19։00-ին են բերելու գյուղ, մնացած հարցերի լուծումները դեռ քննարկվում են։
«Թշնամին անցակետը բերել, դրել է, բայց մեր կառավարությունը բնակիչների շահերը պիտի հաշվի առներ։ Այս պահին այս իրավիճակն է, այսպիսի հարցեր են»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կապան-Ճակատեն ճանապարհին դրվելու են ադրբեջանական և հայկական մաքսակետեր։ Կապանի քաղաքապետը արձագանքել էր, որ Կապանի 6 գյուղեր հայտնվում են բարդ իրավիճակում, այդ գյուղերը 600-700 բնակիչ ունեն, պետք է քննարկել անվտանգության հետ կապաված հարցերը։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55