ԵՄ-ն երկուշաբթի Մինսկի դեմ անհատական թիրախային պատժամիջոցների նոր փաթեթ կընդունի և պատժամիջոցային մեխանիզմ կստեղծի ավիաընկերությունների և տուր-գործակալությունների դեմ, որոնք ներգաղթյալներին տեղափոխում են Բելառուս: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
«Այսօր մենք պատժամիջոցների նոր փաթեթ կընդունենք բելառուս քաղաքացիների դեմ, որոնք պատասխանատու են այն բանի համար, ինչ տեղի է ունենում երկրում: Մենք պատրաստ ենք նաև պատժամիջոցների մեխանիզմ գործարկել, որպեսզի սկսենք արգելքներ սահմանել այլ անձանց, զբոսաշրջային գործակալությունների և ավիաընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն մեր սահմաններում ներգաղթյալների անօրինական տեղաշարժի հետ»,- հավելել է Բորելը:
Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին բարդարել է նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական փախստականներ բելառուսական կողմից մոտեցել Լեհաստանի հետ սահմանին: Նրանք ցանկանում են անցնել Եվրամիություն: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր:
Վերջին ամիսներին Լեհաստանը, Լիտվան և Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից՝ դեպի ԵՄ տարածք ձգտող անօրինական փախստականների թվի աճի մասին: Եվրամիությունում Բելառուսին մեղադրում են նրա համար, որ նա քաոս Է ստեղծել ԵՄ-ի սահմանների մերձակայքում, քանի որ փախստականներին թույլ չի տալիս հետ վերադառնալ:
Բալթյան երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրում են փախստականների հոսք կազմակերպելու համար և դա որակում են «հիբրիդային ագրեսիա»: Այդ նույն դիրքորոշումն ունի նաև Եվրահանձնաժողովը:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44