Հայաստանում պետք է կառավարման արդյունավետությունը բարձրացնել և «հակակոռուպցիոն հզոր կամպանիա» սկսել այնպես, որ անպատժելիության մթնոլորտ չլինի, լինի պատժի անխուսափելիության սկզբունքի իրականացում:
Այս մասին այսօր «Տնտեսական աճի հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողովի ժամանակ ասաց ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը:
«Լավն այն է, որ նոր կառավարությունում օլիգարխներ չկան»,- հայտարարեց նախկին նախարարը:
Ըստ Բարխուդարյանի՝ կառավարման համակարգի արդյունավետությունը բնութագրող 6 խումբ ցուցանիշներով, որոնք տեղ են գտել դեռ 2008 թ-ի կայուն զարգացման ծրագրում, Հայաստանը պետք է 2012-ին հասներ Բալթյան երկրների և Արևելյան Եվրոպայի 2006թ. մակարդակին:
«Բայց բոլորովին չհասանք»,-նկատեց նախկին նախարարը՝ շարունակելով. «Այնուհետև 2017թ. նպատակ դրվեց հասնելու այդ նույն երկրների 2010թ. ցուցանիշներին, բայց մենք շատ հեռու ենք հիմա, տեղեր կան, որ կրկնակի հետ ենք: Դա խոսում է այն մասին, որ կառավարման բարեփոխումները, հատվածային թերևս բարեհաջող են ընթանում, օրինակ՝ էլեկտրոնային կառավարումը, բայց ընդհանուր առմամբ բյուրոկրատական խոչընդոտները վերացնելու, հակակոռուպցիոն ռազմավարությունը ռեալ իրականացնելու կամ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով, բավականին հետ ենք: Իսկ դա շատ խփում է բիզնեսին: Հիմնական խոչընդոտները Հայաստանում բիզնեսի իմ թվարկած գործոններն են»:
Ֆինանսների նախկին նախարարի խոսքով, ով աշխատել է Վազգեն Սարգսյանի ղեկավարած կառավարությունում, ի տարբերություն ներդրումների, երբ տնտեսական ակտիվության համար ժամանակ է պետք, «այս ցուցանիշների պրոգրեսը կարելի է շատ արագ ապահովել, եթե կա քաղաքական կամք և նպատակադրվածություն ցանկացած իշխանության կամ կառավարության մոտ»:
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58