Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան «Միրայֆ» նախագծի եւ ջազային-էստրադային խմբի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Գրիր ինձ ...» խորագիրը կրող յուրօրինակ մենահամերգով: Համերգն իրականություն կդառնա Էմիլ Կարատի նախաձեռնությամբ։
Էմիլ Կարատը համերգային ծրագրերի, մասսայական տեսարանների, ներկայացումների ռեժիսոր եւ պրոդյուսեր է, շոումեն, մշակութաբան: Նրա բեմադրություններն ու հեղինակային ձեռագիրը հայտնի են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ՝ Հայաստանում։ Մի քանի տարի առաջ նա Երեւանին նվիրեց անմոռանալի՝ «Երաժշտության շաբաթ Երեւանում» փառատոնը, ինչպես նաեւ իրականություն դարձրեց Մարիամ Մերաբովայի համերգները հայ հանդիսատեսի համար, Էռնա Յուզբաշյանի հոբելյանական համերգները եւ այլ նշանակալի իրադարձություններ Հայաստանի մշակութային կյանքում: Երեւանյան հանդիսատեսը գնահատել է Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված համերգի բեմադրությունը Երեւանում եւ 2020թ․-ի զարմանալի թատերականացմամբ ամանորյա գիշերը՝ Dvin Muzic Hall-ում։ «2018 թվականի Մարիամի «Երջանկության 100 ժամ» համերգից հետո նա մասնակցել է նաեւ Ազատության հրապարակում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակաբաշխությանը։ Հետո տեղի ունեցան ցավալի, ահասարսուռ ու ողբալի իրադարձություններ, որոնք փոխեցին բոլորիս... մենք դարձանք ուրիշ։ Երբ կա անհրաժեշտություն երկրի ու հասարակության արդի վիճակից ելնելով երաժշտությամբ ժողովրդին զորավիգ լինելու, երգով ու խոսքով ջերմությամբ, հույսով կիսվելու, վստահություն ու ուժ ներշնչելու, ապա համախմբումը դառնում է կենսական անհրաժեշտություն։ Մարիամ Մերաբովայի հետ միասին, ի դեպ մեզ միավորում է երկար տարիների հավատարիմ բարեկամությունն ու ստեղծագործական ընթացքը, որոշվեցինք 2021 թվականի նոյեմբերի 9-ից հետո Երեւանում ներկայացնել «Գրիր ինձ ...» նոր ծրագիրը։ Համերգին կհնչեն լիրիկական հեղինակային, խորհրդային ժամանակների էստրադային եւ հայ կոմպոզիտորների ու հեղինակների երգեր, ինչպես նաեւ ջազային մեծությունների ստեղծագործություններ: Ես ձեռնամուխ եմ եղել նախապատրաստմանը եւ բառացիորեն մի քանի օր անց իմ նախնիի՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մենք կդիմավորենք մեր սիրելի հանդիսատեսին։ Խելացի, մտավորական, կիրթ ու հայրենասեր»,-նշել է Կարատը։ «Գրիր ինձ ...»-ը նոր ծրագիր է, որը հատուկ պատրաստված է հայ ունկնդրի համար ՝ հաշվի առնելով երգչուհու ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը հայրենիքում իր համերգների նկատմամբ: Էմիլ Կարատի կարեւորեց՝ իր համար շատ կարեւոր է, որ իր հայրենիքը մաքրվի վիրուսներից, վնասակար ծրագրերի ծանրաբեռնվածությունից, արթնանա, ոտքի կանգնի եւ մեջքը ուղղելով առաջ գնա։ « Այդ ժամանակ մեզ բոլորիս կարելի կլինի լավատեսությամբ ու ոգեւորությամբ շարունակել ստեղծագործել ու ստեղծել։ Այդ ժամանակ ուրախ սրտով կցանկանայի գեղեցիկ համերգներ կազմակերպել, իսկական արտիստների եւ վարպետների հետ։ Իսկ մինչ այդ, ես մտածում եմ ընտանեկան դիտման ձեւաչափով, որպեսզի դիտեն թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները երաժշտական նեկայացումների եւ մինի մյուզիքլների, շոուների մասին։ Եվ շարունակում եմ խմբագրել «Ախթամար» մյուզիքլի սցենարը, որի համար, ես հավատում եմ, գալու է իմ ժամանակը»,-եզրափակեց Էմիլ Կարատը։
12:45
12:34
12:17
11:52
11:36
11:22
11:04
10:56
10:45
10:32
10:13
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
22:22
20:04
19:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13