ՀԱՊԿ-ի հետ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, որ այդ կառույցը կայանա, բայց ՀԱՊԿ-ը միայն Ղազախստանը, Ղրղզստանը կամ մեկ ուրիշ երկիր չի, մենք հիմնադիր անդամ ենք, եւ այնտեղ կա Ռուսաստանը, բայց մենք առանձին Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական համագործակցության մասին շատ լուրջ պայմանագիր, եւ Ռուսաստանը հրադադարի պահպանման երաշխավորն է, իսկ դրադադարը երեկ խախտվել է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-ադբրեջանական սահմանին տիրող իրավիճակին: «ԱԺ-ում այսօրվա քննարկումների թեման դա էր՝ մենք, ի վերջո, ՀԱՊԿ-ում մեր ունեցած ներկայությունը պարտավորություններից բացի խնդիրներին լուծում տալի՞ս է: Հասարակությունն արդարացի է, երբ հարց է հնչեցնում՝ ՀԱՊԿ-ը կա՞, թե չկա, եւ ինչներիս է այն պետք, ես էլ իմ ելույթներում հնչեցրի՝ ՀԱՊԿ-ը կա՞, թե՞ ոչ: Մեր դաշնակիցը մինչեւ երեկ հրադադարի պահպանման հարցով երաշխավորի պարտավորությունները կարողանում էր կատարել, բայց այսօր ինչ-որ բան խախտվեց: Հուսով եմ՝ մեր ռազմավարական դաշնակիցն այսօր եւ վաղն ամբողջությամբ իր այդ կարգավիճակը կվերականգնի: Մեր զինված ուժերն այսօր կռվեցին, դա ամենակարեւոր հույսն է: Դա նշանակում է, որ եթե այլ տրամաբանություն կար վերջին օրերի կատարվածում, եւ դիտվում էր այնպես, որ պատերազմից հետո մենք ի վիճակի չենք մեր ինքնիշխանության համար կռիվ տալ, էսօր մենք այդ կռիվը տվեցինք: Մենք ոչ միայն տեսնում ենք շատ պասիվ դերակատարում կամ ընդհանրապես չենք տեսնում, բայց մեր պահանջներն օր օրի ավելի խիստ են դրվում ՀԱՊԿ-ի առջեւ: Հիմա ոչ անդամ պետության կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություն է կատարվել, ասում ենք՝ գոնե մշտադիտարկում արեք, հիմա դա պետք է իրենց պարտադրենք դա անել, որպեսզի մենք հանգիստ մտնենք դեմարկացիայի եւ դելիմիտիացիայի ակտիվ փուլ մտնենք»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02