ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե Քանաքեռում օրերս տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների ժամանակ ինքը եղել է դեպքի վայրում։
«Բազմիցս ապատեղեկատվություն տարածած, թշնամուն մեր սահմանային իրավիճակի մասին ԱԺ ամբիոնից հայտարարած, իր ընտրողներին դավաճանած, ճամբարափոխ պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» լրատվամիջոցը, (եթե կարելի է այդպես անվանել) ևս մեկ անհեթեթ սուտ է հրապարակել իմ մասին։
Այս անգամ ստի նպատակն է արատավորել իմ համբավը՝ ինձ կապելով նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած սպանությունների հետ։
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ես եղել եմ դեպքի վայրում։
Որպեսզի բոլորի համար ակնհայտ լինի, որ «Ժողովուրդ»-ը սուտ և կեղծիք տարածող լրատվամիջոց է, հարկ եմ համարում նշել․
1․ Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին։
2․ Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել։
3․ Դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, լրատվամիջոցներից։
4․ Սահմանային անցակետում հաշվառված է նոյեմբերի 10-ից 16-ը իմ ՌԴ-ում գտնվելը (կից անձնագրիս կնիքները)։
5․ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են դա․ ՀԱՊԿ-ի պաշտոնական հոդվածը՝ https://paodkb.org/.../parlamentarii-odkb-nachali...
Ի դեպ, զրպարտության հիմքով դիմելու եմ դատարան, քանի որ տվյալ լրատվամիջոցը դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող «փաստացի տվյալների» տարածման միջոցով փորձել է արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը։
Փաստաբանիս հետ մտածում ենք նաև քրական գործ հարուցելու դիմում ներկայացնել։ Դեռ պետք է պարզել, այդ ստերի նպատակը», - ֆեյսբուքյան էջում գրել է Սարգսյանը։
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44