COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 18-ի առավոտվա դրությամբ կազմել Է 255 019 346: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 124 064 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 44 420 114 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 767 433-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 478 517-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 464 623 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 977 661 հիվանդացած, նրանցից մահացել է 611 851 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 659,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2362, Հնդկաստանում՝ 332, Բրազիլիայում՝ 2851 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03