ԱՄՆ-ում թրմանյութերի չափաքանակի չարաշահումից մահացությունն ավելացել է մոտ 30 տոկոսով անցած տարվա գարնանից սկսած, տեղեկացնում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC)։
Նրա տվյալներով՝ Միացյալ Նահանգներում 12 ամսվա փուլում (ավարտվել է 2021թ. ապրիլին) ավելի քան 100 հազար մարդ մահացել է թմրանյութի չափաքանակի չարաշահումից։ Սա նոր ռեկորդ է. թմրանյութի չարաշահման պատճառով մահացությունը ավելացել է 28,5 տոկոսով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ եւ գրեթե կրկնապատկվել վերջին հինգ տարում, տեղեկացնում է Gazeta-ն։
Նշվում է, որ ափիոնի տարատեսակները նախկինի պես թմրանյութերի չարաշահման պատճառով մահվան հիմնական պատճառն են։ Սինթետիկ ափիոնը, առաջին հերթին՝ ֆենտանիլը, վերոնշյալ դեպքերի երկու երրորդի (64 տոկոս) պատճառն է։
Փորձագետները նշում են, որ հիմնական պատճառը հենց ֆենտանիլի ավելի շատ տարածումն ու COVID-19 համավարակն են, որի հետեւանքով շատ թմրամոլներ հայտնվել են սոցիալական մեկուսացման մեջ եւ չեն կարողացել ժամանակին բուժում կամ այլ աջակցություն ստանալ։
Մասնագետները հաշվել են, որ չարաշահման հետեւանքով մահերի թիվն այժմ գերազանցում է ավտովթարներից, հրազենային զենքից, գրիպից եւ թոքաբորբից մահացությունը։ Թմրանյութի չարաշահումից մահացության ցուցանիշները գրեթե հասել են դիաբետից «մահացությանը». այն յոթերորդն է ԱՄՆ-ում մարդկանց մահվան պատճառների ցուցակում։
Հուլիսին CDC-ի տվյալները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում թմրանյութերի չարաշահումից մահացությունը հասել է համավարակի ռեկորդին։ Պատճառներից մեկն այն է, որ դիլերներն ավելի շատ թմրանյութեր են ավելացրել ֆենտանիլ պարունակողներում։
Միջոցի վտանգավորությունը կապված է այն բանի հետ, որ ֆենտանիլի ավելացումն ափիոն պարունակող այլ թմրանյութերի մեջ դժվար է հայտնաբերել եւ հաճախ արտադրվում է առանց սպառողի իմացության։ Միջոցը պահանջակ ունի էժանության պատճառով, ընդ որում՝ մահացու չափաբաժինը մեծ չէ, եւ այդ չափաբաժինը ստանալը շատ հեշտ է։
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58