ARM | RUS |

National Interest. Կարո՞ղ է արդյոք Թուրքիան վերականգնվել Էրդողանից հետո

19.11.21 | 13:59

Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե երկու տասնամյակ ղեկավարում է Թուրքիան։ Նա դարձավ դրա ամենաազդեցիկ կառավարիչը՝ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից հետո։ Էրդողանի կառավարման առաջին տասնամյակի ընթացքում շատ արեւմտյան պաշտոնյաներ հրաժարվեցին ընդունել Թուրքիայում տեղի ունեցած փոփոխություններն Էրդողանի ղեկավարությամբ, գրում է Մայքլ Ռուբինը National Interest-ում։

«Նախագահներ Ջորջ Բուշը եւ Բարաք Օբաման, օրինակ, դեռ երկար ժամանակ գովաբանում էին Թուրքիայի ժողովրդավարությունը` չնայած այն վաղուց դադարել էր այդպիսին լինել: Մինչ նախագահ Դոնալդ Թրամփն անհետեւողականորեն դիմակայում էր Էրդողանին, պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Կոնգրեսի առաջնորդները փորձեցին պատասխանատվության ենթարկել Թուրքիայի նախագահին: Ի պատիվ նախագահ Ջո Բայդենի` նա Էրդողանին իր նախորդների քծնողությամբ չէր վերաբերվում: Այսօր ամերիկացի քաղաքական առաջնորդների մեծ մասը խոստովանում է, որ Թուրքիան դաշնակից չէ։ Ընդամենը մի քանի տասնյակ կոնգրեսականներ են թուրքական խորհրդի անդամներ, մինչդեռ ընդամենը տասը տարի առաջ նրանք ավելի քան 200-ն էին: Անկարայի գործարար կամ գաղափարական հարաբերությունները Մոսկվայի հետ ընդգծում են, թե որքան անվստահելի կարող է Թուրքիան լինել` որպես ՆԱՏՕ-ի դաշնակից ապագա ցանկացած ճգնաժամի ժամանակ:

Ե՛վ Էրդողանի աջակցությունն «Իսլամական պետությանը» եւ «Ալ-Քաիդայի» մասնաճյուղերին, ե՛ւ քննադատների վերաորակումը որպես ահաբեկիչներ ցույց են տալիս, որ Թուրքիան դաշնակից չէ ահաբեկչության դեմ պայքարում, ինչին նպաստեց Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի որոշումը՝ Թուրքիան ներառել ահաբեկչության ֆինանսավորման համար «մոխրագույն ցուցակում»: Ռեալիստները նաեւ չեն կարող վկայակոչել Թուրքիայի արժեքը՝ որպես իրանական հավակնությունների դեմ պատնեշ, այն բանից հետո, երբ Թուրքիան Իրանին հայտնեց Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ Իսրայելի լրտեսության մասին:

Էրդողանը պոպուլյար չէ: Եւ ի՞նչ

Էրդողանի զոհը դարձած թուրքերը, արեւմտյան կողմնորոշման թուրքերը եւ բազմաթիվ գաղթականներ նշում են, որ Էրդողանն ու Թուրքիան հոմանիշ չեն։ Նրանք նշում են Թուրքիայում Էրդողանի աճող ոչ պոպուլյարությունը։ Թուրքական լիրայի արժեզրկումը՝ 80 տոկոս մեկ տասնամյակի ընթացքում, վատ կառավարման նշան է։ Մինչ Էրդողանը պարծենում է ենթակառուցվածքային մեծ նախագծերով, դրանցից շատերը իրենց ընկերներին միլիարդ դոլարի պայմանագրերով պարգեւատրելու բացահայտ փորձեր են թվում: Նույնիսկ Էրդողանին հավատարիմ թուրքերն են նշում նրա կառավարման կործանարար ազդեցությունը երկրի վրա։ «Ստամբուլն այլեւս այն քաղաքը չէ, ինչ ժամանակին էր», դժգոհում են նրանք, ովքեր մի ժամանակ ուրախ էին անտեսել Էրդողանի կրոնական պահպանողականությունը՝ բիզնեսի համար բարենպաստ քաղաքականության դիմաց: Չափազանց շատ թուրքեր են խեղդվում Էրդողանի սահմանափակումներից եւ ավտոկրատական միտումներից: Ավելի կիրթ ու աշխարհաքաղաքացի թուրքերը վրդովված են նրա հիմարությունից ու գաղտնապահությունից։

Սա երկու հարց է առաջացնում: Նախ՝ կարո՞ղ է արդյոք նման ոչ պոպուլյարությունը նրա քաղաքական անկմանը հանգեցնել, եւ երկրորդ՝ կարո՞ղ է Թուրքիան վերադառնալ ավելի չափավոր, աշխարհիկ ուղի:

Կարո՞ղ է արդյոք Էրդողանը պարտվել ընտրություններում

Պատասխանը բացասական է։ Ենթադրել, որ Էրդողանը հաշվետվողականության կենթարկվի ընտրություններին, ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել է: Ճիշտ է, 2019-ին ընդդիմադիր թեկնածուն հաղթեց Ստամբուլում` չնայած նրան, որ Էրդողանը ոչ համոզիչ պատճառներով հրամայեց երկրորդ քվեարկություն անցկացնել։ Թեեւ դա կարող է հույս ներշնչել, որ թեկնածուն, գուցե նույնիսկ` Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, կարող է փոխարինել նախագահին, սակայն դա ենթադրում է, որ Էրդողանի քաղած դասը կայանում է նրանում, որ նա պետք է հարգի քվեատուփը: Սակայն Էրդողանի կենսագրականը հուշում է, որ նա կխուսափի այդ սցենարի կրկնությունից՝ ընտրությունների օրվան ընդառաջ ուժեղացնելով ճնշումները եւ շահարկելով թվերը արդյունքներն ամփոփելիս: Այն փաստը, որ այդքան քիչ թուրքեր դուրս եկան փողոց, իսկ ձախ կենտրոնամետ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը պատկանում է Իմամօղլուին, հազիվ բարձրացրեց ձայնը, երբ Էրդողանը ձերբակալեց Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սալեթին Դեմիրթաշին, միայն քաջալերում է Էրդողանին։

Թուրքիան նույնպես քաղաքական սպանությունների տխուր պատմություն ունի։ SADAT-ի նման ռազմականացված կազմավորումները գուցե դիպուկահարների են օգտագործել համար 2016 թվականին հեղաշրջման փորձի ժամանակ թուրքերին սպանելու: Խումբն այժմ սպանությունների ուսուցում է քարոզում: Եթե Էրդողանին բախվի խարիզմատիկ հակառակորդի հետ, նա կարող է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել՝ սպանելով իր հակառակորդին եւ մեղադրելով մյուսին սպանության մեջ` մարտավարություն, որը նա կատարելագործել է նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենի հետ իր մրցակցության մեջ: Ընտրությունների սեզոնի մոտենալուն զուգահեռ Իմամօղլուն կարող է «քայլող մեռածի» վերածվել։

Որոշ թուրք վերլուծաբաններ պնդում են, որ ծերությունն ու վատառողջությունը կարող են ստիպել Էրդողանին թոշակի անցնել՝ հօգուտ Թուրքիայի ներկայիս պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նման մեկի: Եթե Աքարը պարտվի ընտրություններում, Էրդողանը կարող է մեղադրել նրան, բայց նա առանց պարտության խարանի չի մնա։ Սա նույնպես ցանկալին իրականության փոխարեն ընկալել է: Նախ, այն միտքը, որ Աքարը, ով իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Արեւմուտքում կամ դրա համար աշխատելով, գաղտնի լիբերալ է, ծիծաղելի է: Լավագույն դեպքում Աքարն օպորտունիստ է, ում վստահել չի կարելի:

Սակայն համարել, որ նա դեպի արեւմուտք կշրջվի, անտեսում է վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած ժողովրդագրական զգալի փոփոխությունները։ Պարզ ասած, Դիարբեքիրն ու Կայսերին Թուրքիան ավելի լավ են ներկայացնում 2021 թվականին, քան Ստամբուլի, Բուրսաի եւ Բոդրումի եվրոպական թաղամասերը։ Էրդողանը թիկնոցը դժվար թե Աքարին հանձնի նաեւ այլ պատճառով։ Էրդողանը բանտարկել է պաշտոնաթող առաջնորդներին. Հաշվի առնելով Էրդողանի կողմից վիրավորված կամ սպանված բանտարկյալների թիվը, ամենապոպուլիստական քայլը, որը կարող է անել ցանկացած ապագա առաջնորդ, Էրդողանի ձերբակալությունն է:

Կարո՞ղ է արդյոք Թուրքիան վերականգնվել Էրդողանից հետո

Վտարանդի թուրք մտավորականներից եւ լրագրողներից շատերն ավելի ու ավելի են հիշեցնում իրենց իրանցի գործընկերներին, ովքեր պնդում են, որ Իրանն Իսլամական Հանրապետություն չէ, եւ պնդում են, որ դրական փոփոխությունները մոտ են: Սակայն իրականությունն այն է, որ նրանք, ովքեր հույսեր են կապում իրանական ռեֆորմիզմի հետ կամ կարծում են, որ իսլամական հանրապետությունը քառասուն տարվա ընթացքում չի փոխել հասարակությունը, ինքնածաղրանմանակմամբ են զբաղված:

Ավելի քան տասնութ տարի Էրդողանը ոչ միայն ամբողջ բանակն իսլամիզմի շարժիչ ուժի վերածեց, այլեւ փոխեց դպրոցական կրթությունը: Էրդողանի օրոք կրթություն է ստացել ավելի քան 30 միլիոն թուրք։ Նրա վերահսկողությունը ԶԼՄ-ների նկատմամբ սաստկացրեց սադրանքները: Եթե Էրդողանի իշխանությունն ավարտվի վաղը, ապա թույնը համակարգից հեռացնելու համար տասնամյակների համաձայնեցված ջանքեր եւ ամբողջովին վերամշակված, եթե ոչ մաքրված բյուրոկրատիա կպահանջվեն:

Էրդողանի կողմից մերժված շատ թուրքեր այժմ 2001 թվականից առաջ դարաշրջանը ոսկե դար են համարում: Նրանք Վաշինգտոնին խորհուրդ են տալիս զգույշ լինել՝ կամուրջները չայրելու համար այն թուրքերի հետ, ովքեր Էրդողանին վարակ են համարում։ Արդար է: Բայց տարբերություն կա ընդունելու, որ Էրդողանը Թուրքիան չէ, եւ հերքելու միջեւ, որ նա երկիրը մի բանի է վերածել, որն այլեւս երբեք չի լինի գործընկեր, ինչպես ժամանակին էր:

Հույները, հայերը, արաբները, քրդերը եւ մյուսները ցանկանում են, որ Թուրքիան նորմալ երկիր լինի։ Սակայն դա շատ ավելին կպահանջի, քան պարզապես ցանկալին որպես իրականություն ներկայացնելը: Ամենայն հավանականությամբ, եթե քաղցկեղը վաղը սպանի Էրդողանին, Թուրքիան ստիպված կլինի դեռ երկար ժամանակ եւ դժվարությամբ վերադառնալ իր բնականոն վիճակին, ինչը ոչ թե ամիսներ, այլ տասնամյակներ կտեւի»։


TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային կապը

TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան...

18:00

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

17:45

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական....

17:36

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա (Տեսանյութ)

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա...

17:17

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ բերելու հարցում. Ռոբերտա Մեցոլա

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ...

17:03

Այսօր Միջինքն է

Այսօր Միջինքն է

14:49

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

14:33

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի...

14:15

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը. Արմեն Աշոտյան

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի...

13:44

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է...

13:23

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

13:14

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով...

13:08

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող...

12:51

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին...

12:22

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն...

12:04

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

11:44

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել (տեսանյութ)

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել...

11:33

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

11:09

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացմանը

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության...

10:33

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

10:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44