ARM | RUS |

ՀԲԸՄ-ն կազմակերպել է բաց ֆորում՝ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ

19.11.21 | 10:58

2021 թվականի նոյեմբերի 11-ին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այցելեց Նյու Յորքում ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակ՝ Կենտրոնական վարչության անդամների հետ հանդիպելու և բաց ֆորումի շրջանակներում Մեծ Նյու Յորքի հայ համայնքի երիտասարդ արհեստավարժների հետ շփվելու համար: Տասնամյակներ շարունակ Միավորված ազգերի կազմակերպությունում զարգացման և անվտանգության ուղղություններով աշխատած հատուկ խորհրդական Դավիթ Հակոբյանի ուղեկցությամբ Բեգլարյանը ժամանել էր ներկայացնելու Արցախի պատմության հաջորդ փուլի ռազմավարությունը:

Բեգլարյանի ուղևորությունը համընկավ հրադադարի տարելիցի հետ, որով վերջ դրվեց 2020-ին Արցախի դեմ սանձազերծված դաժան և անհամաչափ պատերազմին: Քանի որ աշխարհասփյուռ հայությունն անցած տարվա ընթացքում անորոշության և ցնցումների ժամանակներ է վերապրել, նա խոստովանեց, որ եկել է թոթափելու տագնապները, որ առկա են Արցախի բնիկ հայության չափազանց խոցելի դրության առնչությամբ:

Նախքան բաց ֆորումը, Բեգլարյանը և Հակոբյանը հանդիպեցին ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ Արդա Հարաթունյանի, Նազարեթ Ֆեստեկջյանի և Անի Մանուկյանի, ինչպես նաև ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակի անդամների հետ: Անձամբ հանդիսանալով ՀԲԸՄ կրթաթոշակառու՝ Բեգլարյանն իր երախտագիտությունը հայտնեց տարածաշրջանում կրթական, մշակութային, մարդասիրական օգնության և սոցիալ-տնտեսական զարգացման ասպարեզներում ՀԲԸՄ-ի իրականացրած գործունեության համար: Հաշվի առնելով այն փոփոխվող իրողությունները, որոնց այսօր առերեսվում է Արցախը՝ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նոր ծրագրերի ընդլայնմանն ու տարածաշրջանում Միության վարչական ներկայությունն ավելացնելուն առընչվող հարցեր:

«ՀԲԸՄ-ն Արցախի զարգացման գործում ներգրավված ամենատևական և վճռորոշ դերակատարներից է եղել», – ասաց պարոն Բեգլարյանը: «ՀԲԸՄ-ի ծրագրերը օրինակ են ծառայել բազմաթիվ այլ կազմակերպությունների համար, հատկապես՝ կարողությունների զարգացման առումով»: Համաձայնություն ձեռք բերվեց, որ այս քննարկումները շարունակական կլինեն՝ միտված նորաներ նախաձեռնությունների մշակմանը, որոնք կօգնեն առերեսվել տարածաշրջանի ներկա իրավիճակին և ծառայել սեփական կյանքը ինքնուրույն վերակառուցող բազմաթիվ արցախցիներին:

Երիտասարդ արհեստավարժների հետ ֆորումի ընթացքում Բեգլարյանը պատասխանեց բազում հարցերի: ՀԲԸՄ այցից առաջ նա հարյուրից ավելի հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ ողջ տարածքում, և նրա խոսքը լավատեսական էր՝ միաժամանակ ընդունելով այն դժվարությունները, որոնց Արցախը առերեսվում է այսօր, ինչպես նաև մատնանշելով համագործակցության և ներդրումների հնարավորությունները: Հոկտեմբերի 20-ին մեկնարկած իր շրջագայության ընթացքում նա հանդիպել է ավելի քան 1,500 մարդու՝ այցելելով Լոս Անջելես, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո, Վաշինգտոն (D.C.), Նյու Ջերսի և Նյու Յորք: Կապեր հաստատելով կոնգրեսի անդամների և հայ համայնքի առաջնորդների հետ՝ նրա առաքելությունն էր՝ նոր էջ բացել Արցախի դիվանագիտության մեջ: «Մեր առաջնային նպատակն է՝ ներկայացնել Արցախում տիրող իրավիճակը, մեր ներկա տեսլականները և ապագայի հետ կապված նպատակները, ինչպես նաև լսել, թե ինչ են ասում մեր համայնքները», – պարզաբանեց նա: «Մենք ուզում ենք լսել և իմանալ, թե ինչպես կարող ենք Սփյուռքի ներուժն առավել արդյունավետ ներգրավել և համատեղ ուժերով զարգացնել Արցախը»:

Ֆորումի վարող Նանա Շախնազարյանը երեկոն բնութագրեց՝ որպես Արցախը տեղաբնակի աչքերով տեսնելու հնարավորություն և լսարանին հորդորեց օգտվել այս բաց ֆորումի մտերմիկ մթնոլորտի ընձեռած հնարավորությունից: «Նախարար Բեգլարյանը մեզ հիշեցնում է, որ մենք նվաճված ժողովուրդ չենք, և որ նա մեզ մոտ եկել է ապագայի տեսլականով և Արցախը միասին շենացնելու կոչով», – ասաց նա:

Ֆորումն սկսվեց ռուս խաղաղապահների և ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ նրանց իրավասությունների վերաբերյալ հարցով՝ կապված վերջին օրերին հայ անզեն քաղաքացիական անձանց սպանությունների հետ: «Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում կայունության աղբյուր է: Քանի որ Ադրբեջանը դժգոհ էր տարածաշրջանում առկա ժողովրդագրական պատկերից՝ ակնկալելով, որ իր ռազմական արշավի հետևանքով մեծ թվով հայեր կարտագաղթեն, ադրբեջանցի զինծառայողները ակտիվորեն խաթարում և վարկաբեկում են ռուսական խաղաղապահ ջանքերը՝ հրահրելով արձագանք վերջիններիս կողմից», – պարզաբանեց Բեգլարյանը: «Մենք կառուցողական հարաբերություններ ունենք ռուս խաղաղապահների հետ, բայց քանի որ նրանք չունեն հրադադարի խախտումների դեպքերով քննություն վարելու պաշտոնական կարգավորումներ և իրավասություն, նրանք հաճախ փակուղում են հայտնվում»:

Նախքան Պետական նախարարի պաշտոնը ստանձնելը Բեգլարյանը ճանաչում էր ձեռք բերել որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտպան: Որպես Օմբուդսմեն, նա անդադար արձանագրել է պատերազմի ընթացքում և հրադադարին հաջորդած անկայուն ժամանակներում բնիկ հայերի դեմ գործադրված բազմաթիվ բռնաճնշումները: Շարունակելով մնալ որպես շահերի նվիրյալ պաշտպան՝ նա հստակ պատասխանեց հարցերի՝ կապված միջազգային հարթակներում արդարադատության հասնելու միջոցների և մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կարևորագույն խնդրի հետ: «Մենք թղթին ենք հանձնել այդ բռնաճնշումների մանրամասները, սակայն չենք կարողացել քննել կամ արձանագրել ադրբեջանական կողմի կատարած, մեր հաշվարկներով, հազարավոր հանցագործություններ», – նշեց նա: «Քաղաքական գործիչների և մարդու իրավունքների ակտիվիստների կողմից բազմաթիվ հայտարարություններ են տարածվել, սակայն Ադրբեջանի վարքագծում որևէ փոփոխություն չի նկատվել, և ակնկալում ենք, որ այդ հայտարարությունները կունենան իրենց ներգործությունը»: Բեգլարյանը նաև նկարագրեց, թե Ադրբեջանի բռնապետական հայատյաց քաղաքականությունը ինչպես է ստեղծել մի իրավիճակ, որ անցումային արդարադատության կամ հաշտության որևէ փորձ անհնար է դարձել: Նա լսարանին կոչ արեց գործի դնել իրենց կապերը՝ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների մասին իրազեկելու համար՝ վերահաստատելով, որ թեև այս գործերին ընթացք տալու հարցում Արցախի կառավարությունը մեծապես հենվում է Հայաստանի աջակցության վրա, Սփյուռքի աջակցությունը, ամեն դեպքում, ողջունելի է:

Հարցին, թե Սփյուռքը ինչպես կարող է լավագույնս օգնել Արցախին, նա նշեց, թե ազգաստեղծ գործունեության մեջ որքան կարևոր է կարողությունների զարգացումը, և թե ինչպես յուրաքանչյուր ոք կարող է ներդնել իր յուրօրինակ մասնագիտական փորձը՝ գիտելիքները տարածելու հնարավորություններ ընձեռելու գործում: «Ապրելով մեկուսացման մեջ և անվտանգային բնույթի շարունակական սպառնալիքների պայմաններում, դժվար է բաց մտածողություն դրսևորել և օգտվել ամենատարբեր հեռանկարներից», – ասաց նա: «Իրավիճակի հետ հաշվի նստելու մշակույթ ձևավորելու համար սփյուռքահայերը կարող են ներկայացնել իրենց տեսլականն ու աշխարհայացքը»: Նա առաջարկեց, որ Արցախում ցանկացած ոլորտ կարող է օգտվել դրանից, և որ կարողությունների զարգացումը առաջնահերթություն է երկրի համար, քանի որ այն կարող է անորոշությամբ լի տարածաշրջանին բերել կայուն զարգացում:

Ի լրումն ազատ առևտրի, տնտեսական հեռանկարների և բիզնեսի զարգացման վրա անվտանգային անցակետերի ազդեցության վերաբերյալ խնդրի, ինչպես նաև նրա, թե ինչ է արվում Արցախի պաշտպանության և անվտանգության համակարգերի ամրապնդման ուղղությամբ, Բեգլարյանը նաև պատասխանեց հարցերի՝ կապված Արցախ այցելության համար սահմանված անցագրային պահանջներին: Ներկայումս օտարերկրյա քաղաքացիները պետք է անձամբ հայտ ներկայացնեն Երևանում Արցախի դեսպանատուն, և, կարծեք թե, քչերին է հաջողվել առաջին փորձից ստանալ անցագիրը: Նա բացատրեց, որ շուտով կգործարկվի ավելի պարզ առցանց գործընթաց, որը ավելի մեծ հնարավորություններ կընձեռի Սփյուռքի այն ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են այցելել տարածաշրջան և ներդրումներ կատարել:

Լսարանի հետ աշխույժ շփումների ժամանակ, որոնց ընթացքում անդրադարձ արվեց մեծ թվով հարցերի, սկսած արտագաղթից մինչև հակամարտության լրատվական լուսաբանում, Բեգլարյանը ներկայացրեց իր պատկերացմամբ Արցախի ապագայի հինգ հենասյուները. անվտանգություն, կայուն տնտեսական զարգացում, աճող ժողովրդագրական պատկեր, կրթություն և լավ կառավարում: «Մենք կարճաժամկետ լուծումներ չունենք», – վերահաստատեց նա: «Այդ հինգ հենասյուները կարող են ամուր հիմք ունենալ՝ հինգ հավասարապես կուռ մոտեցումների պայմաններում. ինքնավերլուծում, միասնություն, համառություն, ռազմավարական մտածողություն և ծառայելու պատրաստակամություն»:

Վերջին կետի հետ կապված նա պարզաբանեց հետևյալ կերպ. «Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած ազգ, և հատկապես մեր հայ ազգը, ունի մարդկությանը ծառայելու իր առաքելությունը: Մենք միայնակ չենք աշխարհում: Մենք արդեն իսկ շատ բան ենք տվել մարդկությանը, սակայն դեռ շատ բան կա, որ ոչ միայն պետք է ստանանք, այլև տանք: Մենք պետք է ձևավորենք այնպիսի ազգ, որը բոլորին հայտնի կլինի աշխարհին մատուցած ծառայություններով»:


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47