Պետությունը պիտի ունենա իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու պարտավորություն: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Ամիսներ առաջ ադրբեջանական գերության մեջ հայտնված մեր քաղաքացիներին ևս մեկ-երկու ամիս դիմանալու հորդորով դիմած Նիկոլ Փաշինյանը ցավոտ այս թեմային երկրորդ անգամ անդրադարձավ խորհրդարանական վերջին հարց ու պատասխանի ժամանակ: Ընդ որում անդրադարձավ քիչ մտորումների տեղիք չտվող դիտանկյունից` դիմանալու հորդորի մեջ գերիներին վերադարձնելու պատրաստակամությունը տրանսֆորմացնելով այլ ասելիքի. «Պետք ա քննվի` ինչ ա նշանակում, գերի ընկնել, ինչ հանգամանքներում... Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում ա, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»:
Գերության մեջ հայտնվելուց հետո հայրենիք վերադարձածների հետ աշխատանքի հայտնի ձևեր կան: Հաշվի առնելով խնդրի մասշտաբայնությունն ու դրա առանձնակի լրջության մարտավեր լինելը` Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ստեղծի առանձին ստորաբաժանում, որը կհամակարգի գերիների հետ առնչվող բոլոր խնդիրները: Սակայն մինչև այդ աշխատանքի կազմակերպումը, պետությունը նախ և առաջ ունի, պարտավոր է ունենալ իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու առաջնահերթ պարտավորություն:
Չափազանց կարևոր հուշում:
2006թ. պաղեստինցիները գերեվարեցին Իսրայելի բանակի կապրալ Գիլադ Շալիտին։ Նա դիմադրություն ցույց չէր տվել իրեն առևանգողներին, իր զինակից ընկերներին սպանողներին, հերոս չէր․․․․ Սակայն կապրալին ազատելու համար Իսրայելը մի քանի անգամ մարտական գործողություններ սկսեց Պաղեստինի դեմ, խառնեց ամբողջ աշխարհը։ Կապրալին տուն դարձնելու համար Իսրայելը գնաց ընդհուպ 1027 պաղեստինցի բանտարկյալի ազատ արձակելու քայլին։
Հիմա պարզ է՞, թե որտեղից գալիս իսրայելական բանակի հզորությունը, կարիք կա՞ կրկնվելու, որ պետությունը պարտավոր է, կոչված է հնարավորն ու անհնարն անել թշնամու ձեռքում նույնիսկ մեկ զինվոր չթողնելու համար:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02