ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին ներկա է գտնվել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին:
Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը, ով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացել է Global IT Award 2020 ՀՀ պետական մրցանակի:
Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Նա շնորհավորել է Դր. Չի-Ֆուն Չանին նման բարձր պարգևի արժանանալու համար՝ նշելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել համաշխարհային տեխնոլոգիական զարգացման վրա:
Խոսելով ոլորտի զարգացման մասին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ նախորդ գագաթնաժողովից հետո նորաստեղծ հարյուրավոր ընկերություններ ստացել են պետական հարկային արտոնություններ. «Ունենք Հայաստանում հիմնված և գործող մեկ միլիարդ դոլարը գերազանցող կապիտալով ընկերություն»,-որպես ոլորտում կարևոր ձեռքբերում՝ ընդգծել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ նման ընկերությունները մեր երկրի զարգացման շարժիչ ուժն են:
«Հայաստանում ինժեներների թիվը գերազանցում է 20.000-ը, ինչը խոստումնալից է հաջորդ տարիներին ոլորտում առավել մասշտաբային աճ արձանագրելու համար»,-ասել է Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը ոլորտի զարգացման առումով շեշտել է պետական հոգածության, սկսնակ ընկերություններին աջակցող պետական ծրագրերի կարեւորությունը և ներկայացրել տեխնոլոգիական կրթության զարգացման հարցում կատարվող քայլերը:
«Խնդիր ունենք Հայաստանում միջին և բարձր մակարդակի, փորձառու պրոֆեսիոնալների ներգրավման: Մեր բոլոր ընկերությունները փաստում են այս մարտահրավերը»,-շեշտել է խորհրդարանի փոխխոսնակը: Այս առումով նա տեղեկացրել է, որ «Օտարերկրացիների մասին» և այլ օրենքներում ընդունված փոփոխությունները դյուրացնում են Հայաստանում արտասահմանցի մասնագետների համար ապրելու եւ աշխատելու իրավունքի տրամադրման գործընթացը: 2022 թ. հունվարից առցանց հարթակի միջոցով գործատուները և մասնագետները կարող են դիմել և ստանալ ապրելու և աշխատելու իրավունք:
Գագաթնաժողովի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր համատնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը: Քննարկվել են խելացի լուծումների կիրառման եւ տնտեսության թվայնացման հեռանկարները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները, թվային տեխնոլոգիաների անհրաժեշտությունը բիզնես ոլորտում, թվային տնտեսության մարտահրավերները:
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
10:13
00:00
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03