ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից շինարարական կազմակերպությունների սեփականատերերից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Խաչատրյանը և նույն բաժնի վերահսկման խմբի ղեկավար Արթուր Զարգարյանը նախնական համաձայնություն են ձեռք բերել` հիմնադրամի կողմից ՀՀ մարզերից մեկում դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ:
Այնուհետև Ա. Զարգարյանը Հ. Խաչատրյանի հանձնարարությամբ հանդիպել է կազմակերպության համասեփականատիրոջ հետ և նրանից պահանջել ավելի քան 28.000.000 ՀՀ դրամ կաշառք` վերը նշված դպրոցի շինարարության պայմանագիր կնքելուն չխոչընդոտելու, դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում կապալառու ընկերության օգտին իրենց լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ կատարած աշխատանքների թերությունները չարձանագրելու և շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար:
Պայմանագրի կնքումից հետո` 2021թ.-ի սեպտեմբերին, կապալառու կազմակերպության համասեփականատերն այցելել է Հ. Խաչատրյանի մատնանշած, վերջինիս համար անվտանգ հանդիպման վայր՝ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիր, որտեղ Հ. Խաչատրյանին է տվել նրա պահանջած կաշառքի գումարից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը:
2021թ.-ի նոյեմբերի 12-ին կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, Հ. Խաչատրյանը և կաշառք տված անձը բերման են ենթարկվել, իսկ անձնական խուզարկության արդյունքում Հ. Խաչատրյանի մոտ հայտնաբերվել է կաշառքի գումարը։ 14.11.2021թ.-ին Արթուր Զարգարյանին և Հայկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վերը նշված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել կապալառու կազմակերպության համասեփականատիրոջը: Քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` վերը նշված դեպքի հանգամանքներն ու կոռուպցիոն հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27