Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը կրկին բարձր է. ժաշտոնական տվյալներով, վերջին օրվա ընթացքում Վրաստանում մահացել է 63 մարդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում: Ընդամենը Վրաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 11 հազար 352 մարդ: Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է ախտահարման 804 հազար 571 դեպք, այդ թվում՝ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել էկորոնավիրուսով հիվանդացության 4278 նոր դեպք: Վերջին օրվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 4154 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 741 հազար 470 հիվանդ: Ախտահարվածների մեծ մասը բաժին է ընկնում Թբիլիսիին, վերջին օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության 1749 նոր դեպք: Տարածաշրջաններում իրադրությունը հետեւյալն է՝ Աջարիայում՝ 155, Իմերեթում՝ 715, Քվեմո Քարթլիում՝ 273, Շիդա Քարթլիում՝ 412, Գուրիում՝ 109, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 334, Կախեթում՝ 267, Մցխեթ-Մթիանեթում՝ 110, Սամցխե-Ջավախքում՝ 114, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 40: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 51 հազար 723-ի, նրանցից 6490-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1630-ի վիճակը ծանր է, նրանցից 381 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1173 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 44 հազար 60 մարդ բուժընթաց է անցնում տանը: Կարանտինային տարածքներում գտնվում է 41 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 46 հազար 65: Վրաստանում վերջին մեկ օրում արվել է կորոնավիրուսի 51 հազար 298 թեստ, այդ թվում 37 հազար 273-ը՝ հակագենի եւ 20 հազար 25-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 8,34 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,52 տոկոս, վերջին յոթ օրում՝ 8,99 տոկոս: Ներկա դրությամբ երկրում COVID-19-ի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 82 հազար 20 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 7099 հոգի: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03