Սյունիքով միջանցքը ադրբեջանցիների համար այնքան էլ էական չէ, այս պահին նրանց առաջնային խնդիրը Սյունիքը և Արցախը Հայաստանից կտրելն է։ Նրանք հիմքեր են դնում, որպեսզի կարողանան Հայաստանը մասնատել ոչ միայն Սյունիքում, այլ նաև Տավուշում, Վայքում: Այս պահին պլացդարմներ են ստեղծում Սյունիքը և Արցախը Հայաստանից կտրելու համար, այսինքն՝ ստեղծում են տեղեր, որտեղ կարող են ամրանալ և հաջորդ քայլն անել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Ըստ փորձագետի՝ այժմ ադրբեջանցիները ֆիզիկական հնարավորություն ունեն Սյունիքը մի քանի տեղից կտրելու համար՝ ոչ միայն Սիսիանի հատվածից, այլ նաև Գորիսի վերևից, որտեղ հայտնվել են։
«Թշնամին այդ հատվածից օպերատիվ գործելու և Գորիսով անցնող ճանապարհը կտրելու հնարավորություն է ստացել: Վերջին իրադարձությունների ընթացքում նրանք դեպի Հայաստանի ամենանեղ հատված՝ Սիսիանի խաչմերուկ մտնելու համար պլացդարմ ստեղծեցին։ Նույնիսկ պարտադիր չէ մինչև Նախիջևան հասնել․ եթե այդ խաչմերուկը կտրեն, արդեն բավական է, որ Սյունիքը և Արցախը մնան օդում, կտրվեն Հայաստանից: Բայց սրանք միակ տեղերը չեն, նրանք կարող են Տիգրանաշենի հատվածում էլ ինչ-որ ձևով կտրել: Մեծ հաշվով՝ նրանց համար այս պահին կարևոր է դատարկել Սյունիքը, Արցախը՝ կտրելով Հայաստանից: Հաշվի առնենք, որ միայն անցակետ դնելով՝ 6 գյուղ կտրեցին Սյունիքի ներսում, մարդիկ արդեն խիստ մտահոգ են։ Որքան էլ իշխանական թեկնածուները գնան, հեքիաթներ պատմեն, բայց մարդիկ հասկանում են իրենց իրավիճակը», - ասել է նա:
Փորձագետը նաև ահազանգել է՝ եթե Ջերմուկի կամ Տիգրանաշենի հատվածից էլ հակառակորդը մխրճվի, ապա Վայոց ձորը ևս վտանգվում է.
«Ի՞նչն է նրանց հետ պահելու այդ մտքից, եթե շատ լավ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն անում բանակն ուժեղացնելու համար, ընդհակառակը՝ իրենց կադրային խաղերով թուլացրել են բանակը, քաոս են առաջացրել: Այստեղ բարոյահոգեբանական պահ էլ կա՝ կապիտուլյացիա ստորագրած, թշնամու առաջ խոնարհված մարդը չի կարող զորքին հրաման տալ։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը դա չհասկանալու է տալիս և շարունակում է կառչել աթոռից: Օրինակ՝ ոստիկանությունը և ԱԱԾ-ն բավականին ուժեղացվել են վերջին շրջանում, իսկ բանակի հետ կապված միայն բացասական միտումներ եմ տեսնում՝ կրճատում, թուլացում և ապամոնտաժում», - ասել է Կարեն Վրթանեսյանը:
Նրա կարծիքով՝ Սյունիքում ադրբեջանցիների ագրեսիան կանխատեսելի էր, քանի որ նրանք վստահ են եղել, որ դիմադրության չեն հանդիպելու: Հայաստանի իշխանություններից ազդակներ ստանալով, որ դիմադրություն չի լինելու, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է խեղդել Հայաստանը, սահմանափակել Հայաստանի կոմունիկացիաները։
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03