Ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, NASA-ն եւ Այդահոյի ազգային լաբորատորիան հայտարարել են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու շուրջ գաղափարների հավաքագրման մասին, որը կկարողանար լինել Արեւից անկախ էներգիայի աղբյուր, հաղորդում է Associated Press-ը: Ամերիկացիները մտադիր են Երկրի արբանյակի վրա ԱԷԿ կառուցել մինչեւ 2020-ականների վերջ, գաղափարների հավաքագրումը կավարտվի 2022 թվականի փետրվարի 19-ին: Լաբորատորիայում նախագծի ղեկավար Սեբաստիան Կորբիզյերոն ընդգծել է, որ Լուսնի մակերեւույթին հուսալի եւ հզոր էներգիան կդառնա կարեւոր քայլ մարդու կողմից տիեզերքը յուրացնելու գործում: Ինչպես պնդում են NASA-ում, Լուսնի վրա մարդու կայուն ներկայությունը թույլ կտա սահմանել հաջորդ նպատակը՝ Մարսը: Ուրիշ մոլորակի պայմաններում աշխատող միջուկային ռեակտորը հնարավոր կլինի գործարկել, դեռ ավելին, այն կհանգեցնի տեխնոլոգիաների զարգացման: Ենթադրվում է, որ ռեակտորը կստեղծեն Երկրի վրա, որից հետո կտեղափոխեն դեպի Լուսին: Համակարգի մեջ կներառվեն ուրանի հիմքով աշխատող ռեակտորի միջուկը, համակարգը, որը վերածում է ջերմությունն էլեկտրականության, տաքացումը հսկելու եւ տարածելու համակարգերը: ԱԷԿ-ի հզորությունը կկազմի առնվազն 40 կիլովատ տասը տարվա ընթացքում: Կայանը պետք է միանա եւ անջատվի առանց մարդկային ջանքերի, աշխատի նստեցման մոդուլի մեջ եւ տեղափոխման համար ունակ լինի: Վերջին պայմանի համար նշված է, որ ռեակտորը պետք է համապատասխանի չորս մետր բարձրությամբ եւ վեց մետր տրամագծով ցիլինդրի պարամետրերին:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03