Ֆրանսիայի իշխանությունները նշում են, որ քովիդով հիվանդացության կտրուկ աճ է նկատվում, նրանք խոստովանում են, որ երկրում սկսվել է համաճարակի հինգերորդ ալիքը։ Այս մասին կիրակի հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը Europe 1 ռադիոյի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ մեզ մոտ հինգերորդ ալիքի հետ կապված իրավիճակ է։ Մենք կարող ենք փաստել, որ այն սկսվում է սրընթացորեն։ Մեկ շաբաթում նոր դեպքերի թիվն ավելացել է 80 տոկոսով, միջինը 17 հազար դեպք օրական»,- ասել է նա։
«Կան տարրեր, որոնք մեզ անհանգստացնում են, բայց կան նաեւ այնպիսիները, որ վստահություն են ներշնչում»,- ասել է Աթալը։ Նա նշել է, որ Ֆրանսիան «հարեւան երկրներից մի փոքր ավելի շուտ է սկսել» բնակչության վերապատրաստման գործընթացը այն դեպքում, երբ երկրում բնակչության բավական մեծ տոկոսն է պատվաստված կորոնավիրուսի դեմ։ Միեւնույն ժամանակ, կառավարության պաշտոնական ներկայացուցիչը ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք երկրի իշխանությունները պատարստվում են Ավստրիայի օրինակով ինքնամեկուսացման երկրորդ ռեժիմը մտցնել, եւ արդյոք ինչ-որ սահմանափակումներ չեն լինի միայն նրանց համար, ովքեր դեռեւս չեն պատվաստվել։ Աթալն ասել է, որ իշխանությունները սանիտարական անցագիրը համարում են համաճարակի կանխարգելման հիմնական միջոցը, եւ նշել է, որ դրա շնորհիվ մինչ այժմ ավելի կոշտ սահմանափակումներ երկրում չեն մտցվել։
Համաձայն իշխանությունների վերջին տվյալների՝ Ֆրանսիայում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 22,6 հազար նոր դեպք, այն դեպքում, երբ համավարակի սկզբից դրանով վարակվել է 7,4 մլն մարդ։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 118 հազար մարդ։ Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 51 մլն մարդ գոնե մեկ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, նրանցից 50 մլն-ը ստացել է լրիվ չափաբաժինը։ 5,3 մլն ֆրանսիացի վերապատվաստվել է։ Երկրի բնակչության թիվը մոտ 67 մլն է։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58