Meta-ն հետաձգում է կոդավորված հաղորդագրությունների ներդրումը Facebook-ում եւ Instagram-ում մինչեւ 2023 թվականը: Պատճառը երեխաների անվտանգության հարցերով կազմակերպությունների կողմից քննադատությունն է, գրում է habr.com-ը։
Մեծ Բրիտանիայում Երեխաների նկատմամբ դաժանության կանխարգելման ազգային ընկերությունը (NSPCC) հայտարարել է, որ անձնական հաղորդագրությունները «համացանցում երեխաների դեմ բռնության առաջին գիծն են», քանի որ միջանցիկ ծածկագրումը թույլ չի տալիս իրավապահներին եւ տեխնոլոգիական հարթակներին տեսնել հաղորդագրություններ։
Facebook-ի եւ Instagram-ի մայր ընկերության՝ Meta-ի անվտանգության ղեկավար Անտիգոնե Դեւիսը Sunday Telegraph-ին տված մեկնաբանությունում ասել է, որ կոդավորման գործընթացը կսկսվի 2023 թվականին, որպեսզի ընկերությունը «կարողանա ամեն ինչ ճիշտ անել»:
Դեւիսն ասել է, որ Meta-ն օգնում է հայտնաբերել իրավախախտումները չկոդավորված տվյալների, հաշիվների մասին տեղեկատվության եւ օգտատերերի հաշվետվությունների միջոցով: Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը կտրականապես դեմ է այդ կոդավորմանը. նա պնդում է, որ դա «լրջորեն» կսահմանափակի իրավապահ մարմինների՝ հանցագործներին քրեական հետապնդման ենթարկելու կարողությունը:
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02