«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մոտ երեք տարի քննվող քրեական գործի շրջանակներում երեկ հանկարծ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Գլխավոր «հերոսը», ինչպես միշտ, գործարար Սիլվա Համբարձումյանն է, մեղադրանքը, էլի ինչպես միշտ, կաշառքը: Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետ Հրաչյա Մուշեղյանը, «ով համաձայնվել է հերթական դավաճանական գործարքից առաջ հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել», շուտով բարձր պաշտոնի է նշանակվելու»: «Փաստը» փորձեց ուսումնասիրել, թե ով է, ի վերջո, Հրաչյա Մուշեղյանը, և առաջին հերթին ուսումնասիրեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի կայքում հրապարակված հայտարարագրերը: Բացի այն, որ Մուշեղյանը 2019 և 2020 թվականներին, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է 6 հողամաս, ինչպես նաև բավական շոշափելի դրամական միջոցներ (ասենք՝ միայն կանխիկ 39 մլն դրամ), մի ուշագրավ կետի հանդիպեցինք: Մասնավորաբար, հայտարարատու անձի ընտանիքի անդամի, տվալ դեպքում՝ կնոջ 2019 թ. հայտարարագրում «Խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտները» տողում նշված է 5420 ԱՄՆ դոլար: Հասկանալի է, որ առանց «խաղալու» նման եկամուտ չես ունենա: Չնայած բուքմեյքերական ընկերության անունը հայտարարագրում նշված է, սակայն այն չենք հրապարակում գովազդ կամ հակագովազդ չդիտվելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02