«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր մամուլի ասուլիս տալ: Սակայն ոչ թե լրատվամիջոցների հետ դեմ առ դեմ հանդիպման ու «կենդանի» շփման միջոցով, այլ իր սիրելի Ֆեյսբուքով: Այդ մասին երեկ գրել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Սոցցանցերում շատերն էին արձանագրում, որ Փաշինյանը փաստացի գնում է ընտրված, իրեն հաճելի հարցերով «ասուլիս» կազմակերպելու ճանապարհով: Բանն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հարցուպատասխանի տևողությունը կլինի 1,5-ից 2 ժամ: Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը յուրաքանչյուր հարցի պատասխանում է «ծամծմված», երկարաշունչ, թեմայից թեմա նետվելով, ինչպես ասում են, вокруг да около, պետք է ենթադրել, որ նա հազիվ կարողանա պատասխանել 10-15 հարցի: Այնինչ, երեկ մինչ երեկո նրա գրառման տակ 1000-ից ավելի արձագանք կար: Ու թեպետ հստակ նշված էր, որ պատասխանելու է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին, արձագանքների մեծ մասը քաղաքացիների կողմից էր: Ընդ որում, դրանք դժվար է նույնիսկ հարց անվանել: Նախ՝ ակնհայտ էր ուղղորդված, կազմակերպված արձագանքների բավականին մեծ քանակը՝ «մեր փրկիչ», «մեր սիրելի վարչապետ» ստանդարտ ոճի մեջ: Իսկ ընդհանուր առմամբ, գերակշռում էր «ե՞րբ եք հեռանալու» հարցը՝ ամենատարբեր ձևակերպումներով: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ շուտով կարող է հրապարակվել «100 փաստ», բայց այս անգամ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ, այլ ընդդիմադիր շրջանակների: Խոսքը Փաշինյանի ու իր կառավարության ձախողած «100 փաստի» մասին է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ դրա հրապարակումը ձգձգվում է այն պատճառով, որ դեռ չեն կարողանում բոլոր ոլորտներում ձախողումների հազարավոր փաստերից ընտրել ամենաակնառու 100-ը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:57
22:42
22:35
22:16
22:02
19:34
19:06
18:24
18:04
17:54
17:36
17:25
17:07
16:57
16:42
16:28
15:54
15:47
15:36
15:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:58
09:47
09:33
09:25
09:15
09:01
09:58
09:46
09:34
09:25
09:16
09:02
09:02