Փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆերնան դե Վարենեսը կոչ է արել ԱՄՆ-ին արդիականացնել իր օրենսդրությունը՝ խտրականություններ թույլ չտալու համար, գրում է ՏԱՍՍ-ը։ Երկուշաբթի Ժնեւում հրապարակված հայտարարության մեջ նա Միացյալ Նահանգները մարդու «պարադոքսների ազգ» է անվանել իրավունքների հարցում՝ ընդգծելով, որ «միլիոնավոր ամերիկացիներ, հատկապես` փոքրամասնությունները, աճող անհավասարության, խտրականության եւ նույնիսկ մեկուսացման» են բախվում: «Միացյալ Նահանգներն առանձնանում է արեւմտյան ժողովրդավարությունների շարքում մարդու իրավունքների ճանաչման եւ իրավական պաշտպանության իր անավարտ խճանկարով»,- ասել է դե Վարենեսն ԱՄՆ կատարած 14-օրյա այցից հետո։ Այս երկրում «ցնցումների, անորոշության եւ ճգնաժամերի ժամանակ փոքրամասնություններին եւ բնիկներին մեծ հավանականությամբ մոռացության են տալիս»: Այս «թերությունները մարդու իրավունքների ոլորտում» ի հայտ են եկել վերջին տարիներին, երբ «ֆենոմենալ կերպով ավելացել է ատելության քարոզը սոցիալական մեդիաներում» եւ «աճել է անհավասարությունը ունեւորների եւ չունեւորների միջեւ»: Դե Վարենեսը, ով այցելել էր Կոլումբիայի շրջան, Կալիֆորնիա, Տեխաս, Գուամ եւ Պուերտո Ռիկո, արձանագրել է, որ, չնայած 2020-ի դաշնային ընտրություններից հետո զգալի փոփոխություններին, Միացյալ Նահանգները չունեն «մարդու իրավունքների համապարփակ ազգային օրենսդրություն, որն ավելի շատ կհամապատասխաներ նրանց միջազգային պարտավորությունները»: Դա հանգեցնում է նրան, որ «միլիոնավոր ամերիկացիներ, հատկապես` փոքրամասնությունները, աճող անհավասարության, խտրականության եւ նույնիսկ մեկուսացման են բախվում»: Հատուկ զեկուցողը Միացյալ Նահանգները նկարագրել է որպես «պարադոքսների ժողովուրդ, երբ խոսքը մարդու եւ փոքրամասնությունների իրավունքների մասին է»: Երկիրն իրեն ներկայացնում է որպես «հող, որը ողջունում է հոգնածներին եւ աղքատներին» ամբողջ աշխարհից` թեև ռասայական տարանջատումը գոյություն ուներ այնտեղ մինչեւ 20-րդ դարի վերջը, իսկ բնիկ ժողովուրդները «դարերի շարունակ սեփականության իրավունքից զրկվածության, դաժանության եւ նույնիսկ ցեղասպանություն» են բախվել: Հատուկ զեկուցողն ուշադրություն է հրավիրել բազմաթիվ հանրակրթական դպրոցների թերֆինանսավորման վրա, որն ավելի մեծ բացասական ազդեցություն է ունենում փոքրամասնությունների ընտանիքներից երեխաների վրա: Նա նաեւ նշել է փոքրամասնությունների, մասնավորապես, աֆրոամերիկացիների եւ իսպանացիների «մարգինալացման եւ քրեականացման» անհամաչափ բարձր մակարդակը: Դե Վարենեսն ԱՄՆ-ում «ինստիտուցիոնալ եւ իրավական փոփոխությունների» հույս է հայտնել։ Նա իր արտասահմանյան այցի արդյունքների մասին զեկույցը կներկայացնի 2022 թվականի մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27