Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով վերջին նիստի ժամանակ դատախազը միջնորդություն է ներկայացրել Դինքին սպանած Օգյուն Սամասթին բերման ենթարկելու և հարցաքննելու հարցով:
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից միջնորդության բավարարումից հետո Օգյուն Սամասթը նույն օրը բերման է ենթարկվել Ստամբուլի արդարադատության պալատի շենք, որտեղ հարցաքննվել է: Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Հայտնի է, որ Սամասթին հարցեր են ուղղել, մասնավորապես, վերջերս Թուրքիայի իշխանական մամուլի միջոցով տարածված աղմկահարույց տեսանյութերի վերաբերյալ, որոնցից մեկում երևում են Դինքի սպանության օրն «Ակօս»-ի խմբագրության տարածքում այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին և ինչպես հետագայում է պարզվել՝ Տրապիզոնի Ժանդարմերիայի սպաներ են:
Նշվում է, որ Սամասթի ցուցմունքի համաձայն՝ սպանության օրը նա նաև հաղորդակցվել է տարածքում գտնվող մի քանի հետախույզ պաշտոնյաների հետ:
Ի դեպ, ավելի ուշ համացանցում հայտնվել էր ևս մի՝ Դինքի սպանությունից 3 օր անց նկարահանված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են թուրք ոստիկանները բանտում ողջագուրվում և լուսանկարվում Սամասթի հետ:
Բերման ենթարկված Սամասթը կարևոր տեղեկություններ է հայտնել նաև այս տեսանյութի և տեսանյութում երևացող սպաների հետ կապված: Ինչպես նաև մանրամասներ է հայտնել իր և բարձրաստիճան ոստիկանների միջև տեղի ունեցած խոսակցությունների մասին:
Նշենք, որ առաջին տեսանյութում երևացող սպաները, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցով: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Դինքի սպանության գործով դատական նոր նիստերը տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին և 29-ին:
Tert.am
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22