«Հյուսիսային հոսք 2» նախագծի դեմ պատժամիջոցները արեւմտյան երկրների կողմից միակողմանի եւ քաղաքականապես մոտիվացված սահմանափակումների աղաղակող օրինակ են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության կազմակերպված ֆորումի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկար տարիներ մի շարք արեւմտյան պետությունների կողմից՝ ամերիկացիների գլխավորությամբ, քաղաքական դրդապատճառներով, միակողմանի սահմանափակումների օգտագործումը դարձել է օրինակ այն բանի, ինչ նրանք այժմ անում են «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նա նշել է, որ ռուսական ընկերությունները գործում են «շատ ծանր պայմաններում»։ «Մենք մեր կողմից արձագանքում ենք նման ոչ բարեկամական քայլերին ստուգված եւ ադեկվատ կերպով։ Մենք առաջնորդվում ենք հայրենական տնտեսության եւ ֆինանսական համակարգի կայունության պահպանման խնդիրներով»,-ընդգծել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկում է իր դրական օրակարգը՝ «առանց որեւէ խտրականության միջազգային տնտեսական հարաբերություններում ապահովելու հավասար փոխգործակցություն եւ շահերի հավասարակշռություն»։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58