Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա համերգ-դասախոսություն՝ նվիրված Ա. Սպենդիարյանի ծննդյան 150 և Ա. Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառումը կանցկացվի «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ին: Երկու հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կատարմամբ: Ելույթ կունենան սոպրանոներ Տաթևիկ Աշուրյանը և Հայարփի Եղիկյանը, դաշնակահար Մարիա Փալազյանը, հոբոյահար Հակոբ Մուրադյանը, ջութակահարներ Պաուլա Գորբանովան և Մալենա Ջիմենոն, ալտահար Քնարիկա Կարապետյանը և թավջութակահար Քրիստոֆեր Հեդջեսը, իսկ «Քլինգեն» երգչախումբը կկատարի Ա. Բաբաջանյանի երգերը: Ա. Սպենդիարյանի և Ա. Բաբաջանյանի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ դասախոսություններ կներկայացնեն Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը և մաեստրո Ս. Օլահը: Միջոցառմանը կցուցադրվեն անգլահայ նկարիչներ Լեոնի Պիլարտի և Աննա Վիրաբյանի կտավները՝ նվիրված Սպենդիարյանի և Բաբաջանյանի երաժշտական ժառանգությանը։ Հիշեցնենք, որ ծրագրի հեղինակը դիրիժոր, երգիչ, դաշնակահար Սիփան Օլահն է, որն այս հոբելյանական նախագիծը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն հաջողությամբ իրագործել է Լոնդոնում և Վիեննայում: Մաեստրո Օլահի նպատակն է իր գործընկերների հետ արտերկրում ևս հանրահռչակել հայ կոմպոզիտորների արվեստը:
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44