Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ հստակ չպատասխանեց Armdaily.am-ի հարցին՝ Հայաստանը գրավոր ընթացակարգով արդյո՞ք դիմել է Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին՝ համապատասխան պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման հարցով, արդյո՞ք նրանք կատարում են այդ պարտավորությունները ՀՀ նկատմամբ:
«Չգիտեմ՝ այդ ինֆորմացիան հրապարակվել է, թե ոչ, բայց մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ, այո, թե՛ ՌԴ-ին, թե՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք: Նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակում է տեղի ունենում՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ տարածք է ներխուժել, եւ մենք շարունակում ենք քննարկումները, գտնում ենք, որ Ադրբեջանի պահվածքի էֆեկտիվ միջազգային գնահատականի ուղիներ փնտրենք եւ գտնենք: Այս առումով մենք մեզ չենք սահմանափակելու, ՀՀ-ն հետեւողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր ատյաններում:
Մենք դրա հետ չենք հաշտվելու, հարկադրանքի քաղաքականությունը ՀՀ-ն չի ընդունելու՝ պատերազմում հաղթողի իրավուն միջազգային առումով չկա: ՀՀ-ն սուվերեն պետություն է, նաեւ ԱԽ նիստում արտահայտեցի մեր կառավարության ու ժողովրդի կամքը՝ պաշտպանելու ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը, այո, նաեւ՝ ժողովրդավարությունը: Դա չի նշանակում, թե մենք բանակցային օրակարգերում՝ սահմանազատում, կոմունիկացիաների բացում, Ղարաբաղի հարցի կարգավորում, խաղաղության բանակցություն, որեւէ տեղում դեստրուկտիվ չենք պահելու:
Կարծում եմ՝ պետք է լուծումների գնալ, մեր առաքելությունն է, մենք գնալու ենք, բանակցելու ենք, չարչարվելու ենք, պատասխանատվություն ենք մեր վրա վերցնելու եւ գնալու ենք լուծումների, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ն հարկադրանքի ներքո է գործելու. Հայաստանը չի գործելու հարկադրանքի ներքո: Մենք բոլոր հասու միջազգային ձեւաչափերն ու լծակներն օգտագործելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար»,- հայտարարեց Փաշինյանը:
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55