ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է վաճառել ռազմավարական պաշարից 50 միլիոն բարել նավթ՝ փորձելով զսպել վառելիքի գների աճը։ Ինչպես ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, «վաճառքը տեղի կունենա էներգակիրների սպառող այլ առաջատար երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Կորեայի և Միացյալ Թագավորության հետ զուգահեռ, հայտնում է BBC-ն:
Մինչդեռ երեքշաբթի կայացած աճուրդում նավթի գների աճը մեկ բարելի համար մինչև 81 դոլար վկայում է այն մասին, որ շուկայի սառեցման հույսերը դեռ չեն իրականանում։ Վերջին շաբաթներին նավթը շարունակում է թանկանալ, իսկ հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ում այն հասել է վերջին յոթ տարվա ամենաբարձր մակարդակին (մեկ բարելի համար 86 դոլարից ավելի):
Փորձագետները նշում են, որ ռազմավարական պաշարի մի մասը վաճառելու Բայդենի որոշումը կարող է միայն կարճաժամկետ ազդեցություն ունենալ շուկայի վրա, քանի որ նավթի գինը շարունակում է բարձրանալ մի քանի տարբեր գործոններով։ Դրանց թվում են տնտեսական վերականգնումը Covid-19 համավարակից հետո, ավանդական էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումների բացակայությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների դանդաղ զարգացումը։
Բայդենը բազմիցս խնդրել է ՕՊԵԿ-ին, որի անդամները վերահսկում են նավթի համաշխարհային պաշարների երկու երրորդը, ավելի արագ ավելացնել արդյունահանումը: Այնուամենայնիվ, կարտելը և նավթ արդյունահանող որոշ այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, մտադիր չեն փոխել իրենց պլանները՝ օրական ընդամենը 400 հազար բարել արդյունահանման ամսական աճի վերաբերյալ։ Նրանք պնդում են, որ անիմաստ է ավելացնել արտադրությունը՝ համավարակի հերթական ալիքի վտանգի և պահանջարկի հնարավոր անկման պատճառով։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58