Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մանրամասնելով, որ փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը նախատեսվում է անվանակոչել հայ ժողովրդի հպարտություն հանդիսացող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ: «Սա շատ հիանալի գաղափար է, որը նաև պարտավորեցնող է բոլորիս և հատկապես Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի համար: Համայն հայությունը պետք է վստահ լինի, որ մեծ վարպետի անունը կրող քոլեջն իր ձևով և բովանդակությամբ համապատասխանում է իր բարձր անվանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ-ն և «Ազնավուր» հիմնադրամը համատեղ աջակցելու են դրա հաջող իրականացմանը: «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրն իր հերթին նշել է, որ Շառլ Ազնավուրը միշտ աջակցել և մեծ կարևորություն է տվել երիտասարդ սերնդի հետ շփմանը. «Ես կարծում եմ, որ նրա համար հաճելի կլիներ այս անվանակոչումը: Սա շատ կարևոր է ոչ միայն Շառլ Ազնավուրի՝ որպես մարդու և արտիստի անունը պահելու, այլև նրա կարևոր արժեքները կիսելու տեսանկյունից: Հիմնադրամի կողմից կանենք հնարավորը, որպեսզի քոլեջն արժանի լինի իր անվանը: Մենք կհրավիրենք հայտնի մարդկանց, որոնք կներշնչեն երիտասարդներին, և գուցե մի օր ապագա սերունդը մեր ժողովրդին նվիրի տաղանդավոր երիտասարդների, որոնք կստիպեն մեզ հպարտանալ և Հայաստանի անունը բարձր պահել»: Հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի ոլորտում միջին մասնագիտական կրթություն ստացող երիտասարդների հնարավորությունները և նպաստելու նրանց հետագա մասնագիտական գործունեությանը: Կողմերի նպատակն է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը և դրա առաջխաղացմանը՝ ձգտելովայն դարձնել տարածաշրջանում տվյալ բնագավառում առաջատար ուսումնական հաստատություններից մեկը։ Հուշագրով ԿԳՄՍ նախարարությունը պարտավորվում է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու գործընթացի կազմակերպմանը, մշակել և կատարելագործել մշակույթի ու արվեստի ոլորտում միջին մասնագիտական կրթության առկա պետական կրթական չափորոշիչները, համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերը: Համաձայն փաստաթղթի՝ նախարարությունը կաջակցի մշակույթի և արվեստի բնագավառի մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով համատեղ սեմինարների, հանդիպումների և խորհրդատվությունների կազմակերպմանը: «Ազնավուր» հիմնադրամը պարտավորվում է աջակցել քոլեջի դասախոսների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև քոլեջի ուսանողների կրթական ու մասնագիտական առաջընթացին՝ աջակցելով վարպետության դասերի, սեմինարների և այլ ձևաչափի դասընթացների կազմակերպմանը: Հիմնադրամը նաև հանձնառություն է ստանձնում աջակցել քոլեջի առարկայացանկում ներդրվելիք՝ Շառլ Ազնավուրի արվեստին վերաբերող միջառարկայական ծրագրի մշակմանը: Կողմերը պարտավորվում են աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի համալրմանը և շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքների կազմակերպմանը: Հուշագիրը կգործի 3 տարի ժամկետով:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03