«Ահագնացող սպառնալիքները մեզ բոլրիս ստիպում են իրավիճակին համարժեք արձագանքել»,-սահմանգծման ու սահմանազատման հարցերով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Հիշեցնենք, որ խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։ Լսումներին մասնակցում են քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ, պատգամավորներ։
Նա նշեց, լսումների նպատակն է վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք կապված են առանց համապատասխան պայմանների, առանց խաղաղության ու իրավապայմանագրային հենքի ՀՀ իշխանությունների կողմից ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, հապճեպ, թուրք-ադրբեջանական խաբկանքին համահունչ սահմաների ճշտման գործընթացի հետ։ Լսումները նպատակ ունեն նաև կանխարգելել ՀՀ իշխանությունների կողմից այս կորուստների ընթացքը։ «Ըստ դեմարկացիայի ու դելիմտացիայի միջազգային փորձի դրա լեգիտիմության կարևորագույն չափանիշներն են միջազգային օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և բոլոր սահմանների անխախտելիությունը, որը կարող է փոխվել խաղաղ ճանապարհով կողմերի համաձայնությամբ։ Անհրաժեշտ պայման է, որ հակառակորդ պետությունները դառնան խաղաղ ապրելու պատրաստ հարևան պետություններ՝ ունենալով պատշաճ մակարդակի դիվանագիտական հարաբերություններ և փոխվստահություն, այդ ողջ գործընթացը պետք է իրականացնի հարևան պետությունների կողմից ստեղծված խառը հանձնաժողովը»,-իր խոսքում նշեց պաշտպանության նախկին նախարարը։ Նրա խոսքով, այդ հանձնաժողովը պետք է հիմք ընդունի սահմաննների վերաբերյալ օրենսդրությունը, միջազգային փորձը, պատմական ժառանգությունը, նոր սահմանի ազդեցությունը երկրների տնտեսության, ինժիներական ենթակառուցվածքների, սահմանամերձ բնակչության կենսունակության վրա։ «Մեզ համար նպատակային կիրառել ազգային ու միջազգային նորմերով ամրագրված տեղեկություններ, որոնք հստակ բխում են ՀՀ շահերից ու կարող են կարևոր լինել Հայաստանի ու Արցախի բնակչության խաղաղ, արժանապատիվ կեղությունն ապահովելու նպատակով։ Պետությունն ինքը պետք է իմանա, թե ինչ է ուզում, ի՞նչ նախադրյալներ կան, որո՞նք են առաջնահերթությունները, և դրա շրջանակում պահանջարկ ձևավորի, այդ թվում նաև ԱԺ-ում։ Իսկ ստեղծված իրավիճակում այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չկան»,-ասաց Օհանյանը։ Նա հիշեցրեց «Հայաստան» դաշինքի կարգախոսը՝ «Ոչ Հայաստանի թուրքացմանը, Արցախի հայաթափմանը», ասաց, որ ազգային դիմադրության շարժմանը նոր մարդիկ են միանում։ «Այս ամենի արդյունքում ժողովրդի հետ պետք է թույլ չտալ նոր իրողության պարտադրումը, որը անշրջելի կդարձնի կապիտուլյացիան»,-ասաց Օհանյանը։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02