ՍԴ-ում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման և թեստավորման մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի սահմանադրականության հարցի քննության ժամանակ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ Մերի Մոսինյանին մի քանի հարց տվեց: «Այն անձինք, ավելի քան 450 հազար մարդու մասին է խոսքը, որոնք չեն ենթարկվել նախնական պարբերական բժշկական զննության, տեսականորեն հնարավոր է այդպես, գնում են աշխատանքի վայր, հետո ի՞նչ է լինում: Տեսչական մարմնի որոշմամբ պետք է իրենց արգելվի աշխատանքի գնալ, այդ տեսչական մարմնին ո՞վ է տեղեկացնելու այդ 450 հազար մարդու մասին, գործատո՞ւն է սա անելու, ո՞նց է լինելու»,- հարցրեց Հրայր Թովմասյանը: Մերի Մոսինյանը պատասխանեց․
«Այդ նորմը չի վերաբերվում բոլոր աշխատողներին, սա առանձին մասնագիտությունների հետ կապված պարտադիր բժշկական զննության պահանջն է»: Հրայր Թովմասյանն արձագանքեց․ «Դուք ասացիք՝ չի վերաբերում բոլորին, այլ առանձին խմբերի: Իսկ ռեալ իրականության մեջ մենք տեսնում ենք, որ նախարարի հրամանը վերաբերվում է բոլոր աշխատողներին։ Ճի՞շտ եմ հասկանում՝ դուք հիմա արձանագրում եք, որ նախարարի համար նման պարտավորություն սահմանելու օրենսդրական հիմքը չկա՞ր, դուք դա՞ եք արձանագրում։ Դուք ընդունում եք, որ նորմը հակասահմանադրակա՞ն է»։ «Ոչ: Ես էլի եմ կրկնում, որ ես չեմ դիտարկում 65 հրամանի...»,- ասաց Մ.Մոսինյանը: «Լավ եք անում: Դա դնում ենք մի կողմ:
Ասում եմ՝ հստակ սահմանված է ընթացակարգ, դուք ասում եք՝ դա չի վերաբերում այս դեպքին: Տրամաբանական հաջորդ հարցը՝ եթե դա չի վերաբերում այս դեպքին, ապա մատնանշեք այն օրենսդրական հիմքը, որով նախարարը սահմանել է նման պարտականություն...»,- կրկին հետաքրքրվեց ՍԴ դատավորը: Սակայն պատասխանող կողմի ներկայացուցչից այդպես էլ որևէ հստակ պատասխան չհնչեց այս հարցերի վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27