news.am.- Ղարաբաղի խնդիրը երբեք հնարավոր չի լինի լուծել ռազմական ճանապարհով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գեներալ-լեյտենանտ, քաղաքական եւ ռազմական գործիչ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Նրա խոսքով՝ նույն իրադրության մեջ էր հայտնվել Մերձդնեստրը, երբ Մոլդովան պատերազմ հայտարարեց, Աբխազիան եւ Հարավային Օսիան, երբ վրացիները պատերազմ հայտարարեցին։ «Բոլոր այդ պետությունները չեն ցանկանում, որ իրենց կազմից այդ ինքնավարությունները դուրս գան։ Նրանք այդ տարածքներն իրենցն են համարում եւ շարունակում են օկուպացնել դրանք։ Սակայն իրականում այդ պետություններն ավելի քան 20 տարի առաջ դուրս են եկել նրանց կազմից։ Հիմա անհրաժեշտ է, որ աշխարհը ճանաչի դրանց անկախությունը»,- նշել է Տեր-Գրիգորյանցը։
Գեներալի խոսքով՝ Մարտակերտի հարթավայրային շրջանները, Մարտունին, Շահումյանի շրջանը, Կուբաթլուն, Ղարաբաղի շուրջ բոլոր տարածքները, որոնք անվտանգության գոտի են համարվում, դրանք բոլորը Ղարաբաղի պատմական հողերն են։ «Միշտ պատերազմ կլինի, քանի դեռ աշխարհը, հատկապես Ադրբեջանի ղեկավարությունը չհասկանան, որ ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել հնարավոր չէ։ Պետք է ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Հայկական կողմը հարձակվելու կարիք չունի։ Հայերը չեն ձգտում ազատագրել Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող հարթավայրային տարածքը։ Այդ պատճառով հայերը երբեք առաջինը կրակ չեն բացում։ Միշտ սադրանքները Ադրբեջանից են գալիս»,- ընդգծել է Նորատ Տեր-Գրիգորյանցը։
«Եթե Ալիեւը գրավի Ղարաբաղը, նա կոչնչացնի բոլոր հայերին։ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ որպես երկրորդ թուրքական պետություն, ընդլայնվում են եւ պետություններ են դառնում հայկական տարածքների եւ հայկական պետության հաշվին։ Սա Թուրքիայի հերթական պլանն է»,- ասել է գեներալ-լեյտենանտը։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58