Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ռուսական կողմի միջնորդությամբ առաջարկ է արվել ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ նշանակվել Արցախի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում: Թե արդյոք ընդունել է առաջարկը, թե` ոչ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:
–Կպատասխանեմ կարճ` եղել են քննարկումներ եւ ընդամենը, ոչ ավելին: Այս պահին, որպես հասարակական կազմակերպության ղեկավար, կապ պահելով միջազգային բոլոր կառույցների, այդ թվում մեր ռուսաստանյան գործընկերների հետ` ակտիվորեն զբաղվում եմ ռազմագերիների, տեղահանված արցախիցների իրավունքների եւ Արցախի բռնազավթված հատվածի մեր մշակութային կոթողների պաշտպանության խնդիրներով, ինչը շատ կարեւոր եմ համարում:
Ամեն դեպքում, լինել Արցախի պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ-ում, իրենից ենթադրում է արցախյան պաշտոնական տեսակետների արտահայտում: Պատկերացնո՞ւմ էիք Ձեր աշխատանքն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
–Այս հարցը իմաստ կունենար այն ժամանակ, եթե որոշում կայացված լիներ, բայց նման որոշում այս պահին չկա: Կարծում եմ`այս փուլում այն աշխատանքը, որ ես անում եմ Հայաստանում, անչափ կարեւոր է եւ արցախանպաստ: Այսօր պետք է հասկանանք, որ ստեղծված ծանրագույն իրավիճակում այն, ինչ մնացել է Արցախից, կարող է լինել համահայկական համախմբման նոր գաղափար: Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով պետք է անենք առավելագույնը` Արցախի այդ փոքր հատվածով նաեւ Հայաստանի անվտանգությունը պահպանելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:13
21:33
21:07
20:15
19:53
19:29
16:13
15:53
15:39
15:24
15:14
14:59
14:57
14:45
14:21
14:07
13:49
13:42
13:34
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37