Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան ընկել են կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալու մասին լուրերից հետո, ինչի կապակցությամբ ներդրողները գնահատում են պահանջարկի հեռանկարները, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոսկվայի ժամանակով ժամը 07:29-ի դրությամբ Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ընկել է 2.04 տոկոսով՝ հասնելով 80.54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, WTI-ի գինը՝ 2.62 տոկոսով՝ հասնելով 76.33 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայում վիրուսի նոր շտամ էր հայտնաբերվել, որը պոտենցիալ կերպով կարող է ավելի վտանգավոր լինել, քան մյուսները, ինչի կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուրբաթ օրը շտապ նիստ է հրավիրում՝ պոտենցիալ արագ տարածվող շտամը քննարկելու համար:
Նավթային թրեյդերները մտավախություններ ունեն, որ կորոնավիրուսի վտանգավոր շտամի առաջացման հետ կապված ավելի շատ երկրներ կարող են խստացնել կարանտինային սահմանափակումները, եւ դա կնվազեցնի նավթի պահանջարկը։ Իրավիճակը հատկապես մտահոգիչ է այն ֆոնին, որ մի շարք երկրներ հումք են բաց թողել իրենց ռազմավարական պաշարներից:
Vanda Insights-ի հիմնադիր Վանդանա Հարին, որին մեջբերում է Bloomberg-ը, կարծում է, որ, չնայած կորոնավիրուսի հետ կապված մտահոգություններին, ՕՊԵԿ+-ը հավատարիմ կմնա արտադրությունը մեծացնելու պլաններին, բայց եթե վիրուսի նոր տեսակը «մեծ խնդիր» դառնա, դաշինքը կարող է դադարեցնել այն։
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45