Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի՝ FAST-ի հրավերով ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների համաշխարհային գրասենյակի և ԱՄՆ Բանակի զարգացման հրամանատարության (DEVCOM) պատվիրակությունները մեկշաբաթյա այցով Հայաստանում էին՝ հայտնաբերելու և ֆինանսավորելու բեկումնային գաղափարներ։ Ամերիկյան պատվիրակությունը հետաքրքրված է հիմնարար գիտական հետազոտություններով, որոնք դուրս են գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ ավանդական պատկերացումներից: Այցի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի գիտահետազոտական ներուժն ու փայլուն գիտական մտքերին հնարավորություն տալ զարգացնելու ոչ ավանդական մտածողություն՝ մոտ ապագայում հրաշալի տեխնոլոգիաներ ստեղծելու հույսով:
FAST-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հայաստանի գիտական, կրթական և տեխնոլոգիական տարբեր կենտրոններ Երևանում և հարակից մարզերում։ Մասնավորապես, եղել են այցեր Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա, Աշտարակում գտնվող Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Բյուրականի աստղադիտարան, ԹՈՒՄՈ կենտրոն, ինչպես նաև մի շարք ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ Synergy և PicsArt.
Ինչպես հայտնում են FAST-ից՝ այցը բավականին խիտ օրակարգ է ունեցել՝ ներառելով վերոնշյալ կառույցների ղեկավարների, համալսարանների ռեկտորների, դասախոսների և գիտնականների հետ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ։ Այս հանդիպումների ընթացքում ԱՄՆ պատվիրակության անդամները ծանոթացել են հայ գիտնականների ընթացիկ հետազոտական նախագծերին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ապագա պլաններին ու ձգտումներին:
Ի հավելումն տարբեր կենտրոններ այցերի՝ FAST-ը նաև առանձին հանդիպումներ է կազմակերպել երիտասարդ գիտնականների, ստարտափերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների համար FAST-ի գրասենյակում:
Այցի ընթացքում ուրվագծվել են կողմերի միջև համագործակցության հնարավորությունները: ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակն ու Բանակի զարգացման հրամանատարությունը մտադիր են գործարկել հայ գիտնականներին ֆինանսավորելու երեք հիմնական մեխանիզմ: Առաջինը՝ գիտելիքի փոխանակման և միջազգային համագործակցության նպատակով դեպի ԱՄՆ ճամփորդական դրամաշնորհների տրամադրումն է: Երկրորդը՝ Հայաստանում տարածաշրջանային ու միջազգային գիտական համայնքներին միավորող աշխատաժողովների և համաժողովների անցկացման աջակցությունը, որը կնպաստի գիտական գիտելիքի փոխանակմանը: Երրորդը գիտական ֆունդամենտալ հետազոտությունների ֆինանսավորման հատկացումն է 1-3 տարի ժամանակահատվածով՝ ուղղված հիմնարար խնդիրների ուսումնասիրմանը, որոնք մարտահրավեր են նետում գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում ավանդական մտածողությանն ու գործի դնում նորարարական մոտեցումները գերժամանակից գիտական հետազոտություն իրականացնելու համար:
«Հայաստանն ունի համաշխարհային կարգի գիտական և տեխնոլոգիական նորարարություն ստեղծելու երկարատև պատմություն: Այս փաստն անընդհատ շեշտադրվել է Հայաստանի գիտատեխնոլոգիական ինստիտուտներում մեր այցի ողջ ընթացքում: Բավականին տպավորիչ աշխատանքների ակնատեսը եղանք: Ոգևորիչ էր գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում հիմնարար մարտահրավերներին հասցեագրող նոր մոտեցումներին ծանոթանալը: Հիմնարար հետազոտությունների հանդեպ մեծ հետաքրքրությունն ու անձնական նվիրվածությունը, ինչպես նաև փոփոխություն բերելու անբեկանելի վճռականությունն է բնորոշում այն, թե ինչ հնարավորություններ Հայաստանը կարող է առաջարկել: Մենք անհամբեր սպասում ենք FAST-ի հետ շարունակական ու երկարատև համագործակցությանը՝ աջակցելու հայ գիտնականների առաջարկած հանճարեղ գաղափարներին», - մեկշաբաթյա այցի իրենց տպավորություններով կիսվել են ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի գլխավոր գիտնական Պատրիկ Ռոուզը և ԱՄՆ Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի Հիմնարար և կիրառական հետազոտական թիմի ղեկավար Ջոն Բրեյմը:
«Նման հարթակների և միջազգային համագործակցության ստեղծումը համարելով կարևոր ներդրում՝ FAST հիմնադրամը կշարունակի համակարգել այս ամբողջ գործընթացը և հանդիսանալ կամուրջ հայ հետազոտողների ու ԱՄՆ գործընկերների միջև՝ անելով ամեն հնարավորը, որպեսզի հայ գիտնականների գաղափարները կյանքի կոչվեն»,-մատնանշել է FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։
ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի և Բանակի զարգացման հրամանատարության ներկայացուցիչներն արդեն անհամբերությամբ սպասում են գալիք տարում պլանավորված իրենց այցին:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27