Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: Որոշումը տեղադրված է e-gov էլեկտրոնային հարթակում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- նշված է որոշման մեջ:
Էդվարդ Հովհաննիսյանը 2020թ․ հունիսի 5-ին նշանակվել էր ՀՀ ՊԵԿ նախագահ, ազատվել պաշտոնից՝ 2021թ․ օգոստոսի 3-ին:
Օրեր առաջ Համբարձում Մաթեւոսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ փոխվարչապետ: